«Լուսանկարչություն» ընտրությամբ գործունեությունը 9-րդ դասարանում

2021-2022 ուստարվա 9-րդ դասարանների լուսանկարչություն ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

9-րդ դասարանում լուսանկարչություն ընտրությամբ գործունեության ծրագիրը ուղղված է բացահայտելու սովորողի լուսանկարչական հետաքրքրությունները, զարգանցնելու պատկերային մտածողությունը՝ յուրաքանչյուր սովորողի համար գտնելով իրեն բնորոշ ֆոտոձեռագիր, ծանոթացնելու արդի լուսանկարչությանը, դրա խնդիրներին՝ ստեղծելով հնարավորություն, որպեսզի առարկան, բացի հետաքրքրություն լինելուց հետագայում դառնա նաև մասնագիտություն։

Ծրագրի բովանդակություն, նպատակ, խնդիրներ

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացում
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցում
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծում

Լուսանկարչության խնդիրները. 

  • Էսթետիկ ընկալման զարգացում՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացում պրակտիկ աշխատանքի ընթացքում
  • Անձնական որակների զարգացում, օրինակ՝ հաղորդակցության հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտություններ

Լուսանկարչական ծրագրի բաղադրիչներ․

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ
  • Հայտնի լուսանկարիչների հետ ծանոթացում, աշխատանքների դիտում
  • Ժամանակակից լուսանկարչական ամսագրերի ուսումնասիրություն
  • Ֆիլմերի, հոլովակների դիտում

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաներ

  1. Լուսանկարչության ստեղծում. պատմական ակնարկ
  2. Թվային և ժապավենային ֆոտոապարատներ․ կառուցվածք, տարբերություններ, առավելություններ
  3. Օբյեկտիվներ. օբյեկտիվների դասակարգումը, տեսակները
  4. Օբյեկտիվների հիմնական բնութագրեր
  5. Ոսպնյակներ. օպտիկական պատկերի կառուցում
  6. Ֆոկուսային և հիպերֆոկալ հեռավորություն
  7. Սպիտակի բալանս
  8. Կադրի էքսպոզիցիա․ դիաֆրագմա, պահաժամ հասկացություններ
  9. Լույս. բնական, արհեստական (լուսավորման առանձնահատկություները)
  10. Հեռանկար և մասշտաբ
  11. Կադրի կոմպոզիցիա․ տեսակներ
  12. Լուսանկարչության ժանրեր
  13. Դիմանկար. տեսակներ, դիմանկարային լուծումներ
  14. Ֆոտոռեպորտաժ
  15. Քաղաքային լուսանկարչություն (street photography)
  16. Ֆոտոպատմություն

Պրակտիկ աշխատանքներ․

  • խմբային նկարահանումներ
  • անհատական նկարահանումներ
  • կրթահամալիրյան նախագծերի լուսաբանումներ․ ըստ ուսումնական օրացույցի
  • լուսանկարների դիտում, քննարկումներ
  • վարպետության դասեր ոլորտի հրավիրյալ մասնագետների հետ
  • մասակցություն ֆոտոցուցահանդեսների, ֆոտոփառատոնների, կինոփառատոնների
  • խմբային ցուցահանդեսի կազմակերպում

Երկարաժակետ, հետազոտական ֆոտոնախագիծ

Փառատոնների, ֆոտոցուցահանդեսների մասնակցության նախնական օրացույց․ (հանդիպումները կարող են ավելանալ, փոփոխվել։ Ֆոտոցուցահանդեսների այցելությունները ներառված չեն, որովհետև հստակ ժամանակացույց չկա)

  • Մասնակցություն «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրություններին․ հոկտեմբերի 3-10
  • Հանդիպում լուսանկարիչ Արեգ Բալյանի հետ․ հոկտեմբեր
  • Հանդիպում լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ․ նոյեմբեր
  • Այցելություն ArmenPress ֆոտոգործակալություն․ դեկտեմբեր

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: