Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցում

2021-2022 ուստարվա կրտսեր լուսանկարչություն ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացում
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցում
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծում
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի հմտությունների յուրացում

Ծրագրի բաղկացուցիչ մասերը

  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն
  • Գործնական աշխատանք. նկարահանումներ
  • Լուսանկարների դիտում-քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի, հոլովակների դիտում-քննարկումներ (համապատասխանեցված տվյալ տարիքային խմբին)
  • Վիդեո նկարահանումներ. աշխատանք տեսախցիկի հետ
  • Տաղավարային ֆոտո-վիդեո նկարահանումներ
  • Մոնտաժային աշխատանքի ուսումնասիրություն

Լուսանկարչության տեսական թեմաներ.

  1. Լուսանկարչության ստեղծումը
  2. Լուսանկարչական սարքի կառուցվածքը
  3. Պատկերի կառուցումը ֆոտոապարատի միջոցով
  4. Լույս. բնական, արհեստական
  5. Նկարահանման պլանները
  6. Հեռանկար
  7. Կադրի կոմպոզիցիա. բաղկացուցիչ մասեր
  8. Լուսանկարչության ժանրերը և դրանց նկարահանման առանձնահատկությունները
  9. Դիմանկար
  10. Բնանկար
  11. Նատյուրմորտ
  12. Ֆոտոռեպորտաժ

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական ֆոտոախագիծ, որն իր մեջ ներառում է լուսանկարչական բոլոր տեսակների գործնական կիրառությունը, բացի տաղավարային նկարահանումներից.

Լուսանկարչական նախագծերի թեմաները հիմնականում որոշվում են սովորողների հետ քննարկումների ընթացքում՝ կախված նրանց ցանկություններից ու նախասիրություններից և հրապարակվում արդեն որպես առանձին ֆոտոնախագծեր:

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: