Աբստրակտ լուսանկարչություն․ երկարաժամկետ նախագիծ

Ավագ դպրոցի լուսանկարչություն ընտրությամբ գործունեության խմբերի ֆոտոնախագիծ
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Աբստրակցիոնիզմ կամ աբստրակտ արվեստ, գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը, ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։

Աբստրակտ լուսանկարչությունը դա ֆոտոարվեստի տեսակ է, որի հիմքում ընկած է, ոչ թե օբյեկտների ու դետալների ընկալումը ինչպես սովորական լուսանկարում, այլ ձևը, գույնը և գծերը։ Որպեսզի սովորել ընկալել գույնը և ձևը, լուսանկարչին անհրաժեշտ է վերանալ իրականության սովորական ընկալումից, ինչը շատ հաճախ բավականին դժվար է։
Որպես այդպիսին աբստրակտ լուսանկարչության համար ընդունված սահամանումներ չկան, այսպիսով կարող ենք առանձնացնել երկու հիմնական կետ․
1․ աբստրակտ լուսանկարը իրենից չի ներկայացնում առարկան՝ ամբողջական տեսքով
2․ աբստրակտ լուսանկարի հիմքը ոչ թե օբյեկտն է, այլ ձևը, գույնը և գծերը

Այս սահմանումից կարող ենք անել կարևոր ենթադրություն։ Քանի որ մեր ուղեղը ընկալում է ձևն ու գույնը, այլ ոչ առարկաները, այսպիսի լուսանկարների դեպքում տրամաբանությունը աշխատում է ամենացածր տոկոսով։ Այսպիսով, աբստրակտ լուսանկարը հնարավորություն է տալիս աչքին ավելի լավ տեսնել նկարի կոմպոզիցիան, իսկ եթե կոմպոզիցիան հաջողված է, լուսանկարը մարդու մոտ կառաջացնի դրական զգացոցություններ։ Իսկ զգացողությունները, ինչպես հայտնի է, մարդու վարքի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան տրամաբանությունը։
Պետք է նշել նաև, որ միշտ չէ, որ աբստրակտ լուսանկարը դա ինչ-որ անհասկանալի բան է։ Շատ ժամանակ դա առարկայի կամ որևէ տարածքի մի մաս է, որը ծանոթ է մարդուն։

Ինչի՞ համար է աբստրակտ լուսանկարչությունը
Լուսանկարչության մեջ գոյություն ունեն նաև այլ ուղղություններ, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, քան աբստրակտ լուսանկարչությունը։ Բայց, բացի ձևի ու գույնի գեղեցկությունից, աբստրակտ լուսանկարները շատ հարմար են մտածող լուսանկարչի համար։ Օրինակ գեղեցիկ բնանկարների համար պետք է ճամփորդել ու ունենալ դրա համար միջոցներ, իսկ աբստրակտ կադր կարելի է նկարել տան որևէ մի անկյունում։

Հիմնական սկզբունքերը
Քանի որ աբստրակտ լուսանկարները կառուցված են ձևի, գծերի ու գույների վրա, այն լուսանկարչից պահանջում է այս ասպեկտների մասին իմացություն։

Ձև
Հետաքրքիր ձև կարող են ունենալ տարբեր օբյեկտներ, որոնք շրջապատում են լուսանկարչին իրականության մեջ։ Ձևը կարող է դառնալ հիմք կոմպոզիցիայի համար։ Ընդհանուր առմամբ հենց ձևն է ստեղծում պատկերի կոմպոզիցիան, իսկ գծերն ու գույնը այն լրացնում են։ Այսպիսով, հաջողված աբստրակտ լուսանկարը պիտի սկսվի լավ ձևից։ Ձևի ընտրման կրիտերիաներ չկան։ Բայց, եթե ձևը կոմպոզիցիոն առումով հավասարակշռված է և լուսանկարչի մոտ առաջացրել է որոշակի զգացողություններ, ապա նույն արձագանքը կառաջանա նաև հանդիսատեսի մոտ։

Գույն
Գույները, շատ հաճախ գրավում են մարդու ուշադրությունը և գրգռում նյարդային համակարգը։ Աբստրակտ լուսանկարչության մեջ լավագույն ազդեցությունը ստանալու համար, գույները կարելի է դարձնել ավելի վառ արտահայտված՝ տաբեր գրաֆիկական խմբագրիչների միջոցով։

Կոնտրաստ
Դինամիկ լուսանկարներ ստնալու ևս մի միջոց է կոնտրաստի կիրառումը։ Կոմպոզիցիոն տեսանկյունից շատ հասարակ թվացող կադրը կարող է ուշադրություն գրավել կոնտրաստի միջոցով։

Գծեր
Գծերի շնորհիվ աբտրակտ լուսանկարները ավելի հետաքրքիր են թվում։ Նրանց միջոցով կարգավորվում է աչքերի շարժումը։ Գոյություն ունեն գծերի օգտագործման մի քանի ձևեր։ Դրանցից առաջինը՝ ուղղել գիծը տեսողական կենտրոն՝ այնտեղ, որտեղ գտնվում է լուսանկարի օբյեկտը։
Երկրորդ միջոցը՝ չտանել դրանք դեպի տեսողական կենտրոն, այլ ուղղակի անցկացնել կադրով։
Գծերը միշտ ստիպում են աչքին վերլուծել լուսանկարը, իսկ եթե չկա տեսողական կենտրոն, ապա աչքը երկար կարող է թափառել լուսանկարով։ Այս միջոցը խորհուրդ չի տրվում կիրառել դասական լուսանկարների դեպքում, քանի որ այն կարող է փչացնել լուսանկարի տպավորությունը։

Կոմպոզիցիա
Աբստրակտ լուսանկարչության մեջ պարտադիր է կոմպոզիցիոն կանոնների իմացությունը և կիրառությունը։ Ինչքան հետաքրքիր է կոմպոզիցիան, այնքան արտահայտիչ է աբստրակտ լուսանկարը։

Կարևորի ընդգծման հմտություն
Աբստրակտ լուսանկարչությունը կարող է առաջացնել ուժեղ էմոցիաներ։ Որպեսզի ավելի ուժեղացնել տպավորությունը, պետք է սովորել տեսածից ընտրել ամենահետաքրքիրը։
Աբստրակտ լուսանկարչությունը կարող է լինել կոնցեպտուալ և կրել որոշակի իմաստ։

Նախագծի ընթացքը. 

  • Ծանոթացում ժանրին
  • Ժանրում հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում-քննարկում
  • Ժանրի նկարահանման առանձնահատկությունների ծանոթացում
  • գործնական աշխատանք. նկարահանումներ

Նախագծի արդյունքը.

  • Աբստրակտ լուսանկարչության առանձնահատկությունների տիրապետում
  • լուսանկարների հետ աշխատանք. ընտրություն, մշակում, համադրում
  • անհատական ֆոտոշարքերի ստեղծում

էջի լուսանկարը՝ Ola Kolehmainen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: