Սեբաստացի TV. 2020-2021թթ․

Մանկավարժական բաց ճամբար
Հունիսի 25, ժամը՝ 10։00, Արտասահման

Սեբաստացի TV-ն իրականացնում է լուսաբանումներ, նաև կատարում է արխիվային գործառույթ․ TV-ի կայքում են հավաքված տարբեր տարիներին ստեղծված նյութեր (տեսանյութեր, հաղորդումներ, ֆոտոշարքեր)։ Սեբաստացի TV-ում են հավաքվում նաև կրթահամալիրի դպրոցների TV խմբագրությունների թողարկումները, լուսանկարչություն ուսուցանող սովորողների ֆոտոշարք-պորտֆոլիոները։ TV-ի կայքը ստեղծվել և գործում է 2013թ․-ից մինչ օրս։

2020-2021 թթ ընթացքում, առաջին հերթին, ուզում եմ կարևորել ու առանձնացնել դպրոցների TV-ի խմբագրությունների հետ աշխատանքը։ Սա համարում եմ տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը։ Յուրաքանչյուր դպրոցի TV պատասխանատու, հետևողականորեն, ըստ օրացույցի, ուղարկել են իրենց թողարկումները, որոնք առանձին բաժնով ու ենթաբաժիններով թողարկվել են TV-ի կայքում, հետո mskh.am-ում։ Աշխատել եմ յուրաքանչյուրի հետ անհատապես։
Ներկայացնում եմ տարվա ընթացքում գործող TV-ները և պատասխանատուների ամփոփումները․

2020-2021թթ․ հաջորդ կարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում հատկապես Ավագ դպրոցի սովորողների ակտիվ ներգրավվածությունը կրթահամալիրում կատարվող իրադարձությունների լուսաբանմանը։ Արդյուքնները կարող եք տեսնել Սեբաստացի TV կայքի համապատասխան բաժնում, սովորողների անհատական էջերում։

Տարվա ընթացքում արված կրթահամալիրյան լուսաբանումներին, ֆոտոշարքերին կարող եք ծանոթանալ TV-ի հետևալ բաժնում։ 
Տարեսկզբից մինչ օրս Սեբաստացի TV կայքում հրապարակվել է 525 նյութ։ Ամեն օր, հետևողական սպասարկել եմ TV-ի կայքը, կատարել աշխատանք, որը մնում է կադրից դուրս, բայց որը ծավալով շատ ժամանակ է խլում՝ լուսանկարների ընտրություն, մշակում։

սեպտեմբեր 2020
հոկտեմբեր 2020
նոյեմբեր 2020
դեկտեմբեր 2020
հունվար 2021
փետրվար 2021
մարտ 2021
ապրիլ 2021
մայիս 2021
հունիս 2021

2020-21թթ․ ձեռքբերումներից էր իմ համար նաև համագործակցությունը տարբեր գործընկերներիս հետ, ովքեր որակյալ նյութեր են ստեղծում։ Սեբաստացի TV կայքում կհանդիպեք նյութերի, որոնց հեղինակները կթահամալիրի դասավանդողներն են։

2021-2022 ուսումնական տարի․ առաջարկներ, զարգացում

Այս ուսումնական տարում նպատակն է TV-ն դարձնել ավելի օպերատիվ ու համագործակցելով կրթահամալիրի դասավանդողների հետ ունենալ հետաքրքիր հաղորդումների փաթեթ։ TV-ի զարգացման և հետագա գործունեության համար անհրաժեշտ է լինելու տեխնիկական թարմացում և մարդկանց ներգրավում, որովհետև TV-ի օպերատիվ աշխատանքը չի կարող կազմակերպվել մեկ հոգու կողմից։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: