«Լուսանկարչություն» ընտրությամբ գործունեությունը Ավագ դպրոցի 9-րդ դասարանում

3-րդ ուսումնական շրջանի լուսանկարչություն ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

Ծրագրի բովանդակություն, նպատակ, խնդիրներ

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացում
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցում
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծում

Լուսանկարչության խնդիրները. 

  • Էսթետիկ ընկալման զարգացում՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացում պրակտիկ աշխատանքի ընթացքում
  • Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ հաղորդակցության հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն

Լուսանկարչական ծրագրի բաղկացուցիչ մասեր.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ
  • Կրթահամալիրյան նախագծերի լուսաբանումներ
  • Լուսանկարների դիտում, քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների հետ ծանոթացում, աշխատանքների դիտում
  • Ժամանակակից լուսանկարչական ամսագրերի ուսումնասիրություն
  • Ֆիլմերի, տեսահոլովակների դիտում

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաները 3-րդ ուս․ շրջանի համար

  1. Օբյեկտիվներ. օբյեկտիվների դասակարգումը
  2. Օբյեկտիվների հիմնական բնութագրեր
  3. Ոսպնյակներ. օպտիկական պատկերի կառուցում
  4. Ֆոկուսային և հիպերֆոկալ հեռավորություն
  5. Սպիտակի բալանս
  6. Լուսանկարչության ժանրերը
  7. Դիմանկար. տեսակներ, դիմանկարային լուծումներ
  8. Ֆոտոռեպորտաժ
  9. Քաղաքային լուսանկարչություն (street photography)
  10. Ֆոտոպատմություն

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական նախագիծ

  • Քաղաքային լուսանկարչություն. Երևան

3-րդ ուս․ շրջանում առաջարկվող կարճաժամկետ նախագծերի (ֆոտոպատոմների) թեմաներ (ենթակա են փոփոխման)

  • Ուտելիքներ
  • Երկար պահաժամ
  • Կարճ պահաժամ
  • Զբաղված ձեռքեր
  • Հայելիներ
  • Արտացոլանքներ
  • Ստվերներ, սիլուետներ
  • Անդեմ դիմանկարներ (առաջին պլանում այլ առարկաներ)
  • Հակադրություններ

Լուսանկարչական նախագծերը կարող են ավելանալ և փոփոխվել, քանի որ շատ թեմաներ ծագում են դասերի ընթացքում, առաջարկված թեմաներն էլ ենթարկվում են փոփոխությունների։ Սովորողները, բացի պարտադիր նախագծերից, իրականացնում են նաև անհատական լուսանկարչական նախագծեր, ստեղծում ֆոտոպատմություններ:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: