Հեռավար ուսուցման նախագծային շաբաթ․ հոկտեմբերի 19-30։ Ավագ դպրոց, 9-րդ դաս․

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Լուսանկարչական նախագծի իրականացման ժամկետը՝ հոկտեմբերի 19-23

Թեմա՝ դիմանկար, քաղաքային տեսարաններ
Ֆիզիկական միջավայրում, խմբային աշխատանքի արդյունքում արված լուսանկարների հավաքում, մշակում, հրապարակում։ Առցանց աշխատանք սովորողների հետ։

Հեռավար ուսուցման երկրորդ շաբաթ․
հոկտեմբերի 26-30

  • Ծրագրային ֆիլմի դիտում, քննարկում, վերլուծություն
    «Անզուգական պարոն Ֆոքս». Ուես Անդերոսն, 12+
    «Անզուգական պարոն Ֆոքս» կատակերգական, տիկնիկային մուլտֆիլմը նկարահանել է հայտնի ռեժիսոր Ուես Անդերսոնը։ Մուլտֆիլմը շատ հետաքրքիր է․ այն պատմում է խորամանկ աղվես պարոն Ֆոքսի մասին, ում կյանքը շատ հաջողված է, բայց հարևանների հարցում բախտը չի ժպտացել նրան։ Չարացած ֆերմերները հոգնել են խորամանկ աղվեսի տարբեր հնարքներից ու հարձակումներից և որոշել են ոչնչացնել նրան ու իր խորամանկ ընտանիքին։ Բայց շուտով նրանք հասկանում են, որ պարոն Ֆոքսին խորամանկել չի լինի, որովհետև նա ունի այնպիսի հատկանիշ, որը չունեն մնացածը․ միստեր Ֆոքսը անզուգական է։

Անիմացիոն ֆիլմի առանձնահատկությունը․
//ստոպ-կադր անիմացիա կամ տիկնիկային մուլտիպլիկացիա․ ֆիլմը (մուլտֆիլմը) ստեղծելուց օգտագործվում է մակետ֊բեմ և տիկինիկ֊դերասաններ։ Մակետ-բեմը լուսանկարվում է կադր առ կադր, յուրաքանչյուր հաջորդ կարդը նկարելուց հետո կատարվում է նկարահանվող օբեյկտի շատ փոքր դիրքափոխում (օրինակ փոխվում է տիկնիկի դիրքը)։ Հետագայում օգտագործելով կադրերը, առաջանում է տպավորություն, որ տիկնիկները շարժվում են։ Վերարտադրության ժամանակ ստացված կադրերի հաջորդականությամբ ստեղծվում է օբյեկտների շարժվելու պատրանք//

  • տեսարան պատուհանից
    Նախագիծը իրականացնում ենք մեկ շաբաթվա ընթացքում։ Սկսում ենք երկուշաբթի օրվանից և ավարտում ուրբաթ օրը։
    Ամեն օր, օրվա տարբեր ժամերի միևնույն դիրքով նկարում ենք պատուհանից մեր առջև բացվող տեսարանը։ Կարող եք օրվա մեջ մի քանի անգամ նկարել, բայց տարբեր ժամերի։
    Այսպիսով փորձում ենք ֆիքսել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել մեկ շաբաթվա ընթացքում պատուհանից մեր առաջ բացվող տեսարանի մեջ․ փոփոխություններ, որոնց գուցե մենք ուշադիր չլինեինք, չնկատեինք։

    Պատմության մեջ, մեզ հասած առաջին լուսանկարը համարվում է Ժոզեֆ Նիեպսի կողմից 1826 թվականին փորձերի արդյունքում ստացված «Տեսարան Լե Գրասի պատուհանից» նկարը: 

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: