Հեռավար ուսուցման նախագծային շաբաթ, Արևելյան դպրոց․ հոկտեմբերի 19-30

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Արևելյան դպրոցի կինո-ֆոտո խմբի սովորողների լուսանկարչական առաջադրանք-նախագիծ
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Լուսանկարչական նախագծի իրականացման ժամկետները հոկտեմբերի 19-ից 30։ Արդյունքները կամփոփվեն սովորողների բլոգներում, tv.mskh.am և mskh.am կայքերում։

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների կինո-ֆոտո ընտրությամբ խումբ
Թեմա՝ դիմանկար
Հոկտեմբերի 19-23 ֆիզիկական միջավայրում, խմբային աշխատանքի արդյունքում արված լուսանկարների հավաքում, մշակում, հրապարակում։ Առցանց աշխատանք սովորողների հետ։

Հոկտեմբերի 26-30

  • ընտանեկան դիմանկարներ
    Անհրաժեշտ է ընտանիքի անդամներին (առանձին-առանձին) լուսանկարել որևէ ետնապլանի (ֆոն) առջև, որը ցանկալի է լինի, ոչ այդքան խայտաբղետ։
    Լուսանկարելուց հիշում ենք փոխհարաբերման գծի մասին (ֆոտոխցիկն ու նկարվողի աչքերը պիտի լինեն նույն բարձրության վրա, հետևաբար, եթե նկարում ենք մայրիկ-հայրիկներին, ովքեր բարձրահասակ են ձեզնից, խնդրում ենք, որ նրանք նստեն, իսկ եթե նկարում ենք մեզնից ցածրահասակ մեր քույրիկ-եղբայրներին կամ ընտանի կենդանիներին, մենք ինքներս ենք հավասարվում նրանց հասակին)

  • տեսարան պատուհանից
    Նախագիծը իրականացնում ենք մեկ շաբաթվա ընթացքում։ Սկսում ենք երկուշաբթի օրվանից և ավարտում ուրբաթ օրը։
    Ամեն օր, օրվա տարբեր ժամերի միևնույն դիրքով նկարում ենք պատուհանից մեր առջև բացվող տեսարանը։ Կարող եք օրվա մեջ մի քանի անգամ նկարել, բայց տարբեր ժամերի։
    Այսպիսով փորձում ենք ֆիքսել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել մեկ շաբաթվա ընթացքում պատուհանից մեր առաջ բացվող տեսարանի մեջ․ փոփոխություններ, որոնց գուցե մենք ուշադիր չլինեինք, չնկատեինք։

    Պատմության մեջ, մեզ հասած առաջին լուսանկարը համարվում է Ժոզեֆ Նիեպսի կողմից 1826 թվականին փորձերի արդյունքում ստացված «Տեսարան Լե Գրասի պատուհանից» նկարը: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: