«Ֆոտոպատմություններ» երկարաժամկետ նախագիծ

Լուսանկարչական նախագիծ
Ղեկավար` Անի Սարգսյան

Ֆոտոպատմություն (photostory). լուսանկարների միջոցով ստեղծված, պատմվող պատմություն:
Ֆոտոպատմությունը, որպես ժանր եկել է ֆոտոլրագրությունից: Այստեղ լուսանկարիչը խնդիր ունի լուսանկարների միջոցով ցուցադրել լրագրողական հոդվածը, որի մեջ պատմվում է ինչ-որ իրադարձությունների կամ երևույթների մասին: Ներկայացման այս ձևը կոչվում է նաև ֆոտոռեպորտաժ կամ ֆոտոձեռագիր: Այստեղ յուրաքանչյուր լուսանկար ներկայանում է որպես մտքի նկարազարդում, և ամեն նոր լուսանկար կրկին հաստատում է այդ միտքը: Այսպիսով ամեն լուսանկար ինքնին նկարազարդում է: Լուսանկարները` փոքրիկ պատմություններ են, որոնցից ստեղծվում է տեքստը՝ մեծ ֆոտոպատմությունը: Նայելով լուսանկարներին մենք պետք է տեսնենք վառ էմոցիաներ, հետաքրքիր մթնոլորտ, տրամադրություն: Ֆոտոպատմության թեմաները կարող են լինել բազմազան՝ առանց որևէ սահմանափակումների:

Նախագծի ընթացքը. 

  • հայտնի ֆոտոպատմությունների դիտում-քննարկումներ
  • ֆոտոպատմություններ ստեղծելու կանոնների ուսումնասիրություն, ծանոթացում
  • նկարահանվող հերոսների, տարածքների ընտրություն, նկարահանման հնարավոր ձևերի քննարկում
  • աշխատանք նկարահանվող հերոսների կամ տարածքների հետ. 1-2 օր ֆոտոնկարահանում

Նախագծի արդյունքը.

  • ֆոտոպատմության ստեղծման առանձնահատկությունների, ձևաչափերի ծանոթություն
  • անհատական աշխատանք. հաղորդակցման հմտությունների զարգացում
  • լուսանկարների հետ աշխատանք. ընտրություն, մշակում, համադրում
  • անհատական ֆոտոպատմությունների ստեղծում տարբեր թեմաներով

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: