Լուսանկարչություն ընտրությամբ գործունեությունը Ավագ դպրոցի 9-րդ դասարանում

2020-2021 ուստարվա լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

 

Ծրագրի բովանդակություն, նպատակ, խնդիրներ

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացում
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցում
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծում

Լուսանկարչության խնդիրները. 

  • Էսթետիկ ընկալման զարգացում՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացում պրակտիկ աշխատանքի ընթացքում
  • Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ հաղորդակցության հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն

Ծրագրի բաղկացուցիչ մասերը.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ
  • Կրթահամալիրյան նախագծերի լուսաբանումներ
  • Լուսանկարների դիտում, քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների հետ ծանոթացում, աշխատանքների դիտում
  • Ժամանակակից լուսանկարչական ամսագրերի ուսումնասիրություն
  • Ֆիլմերի, տեսահոլովակների դիտում

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաներ

  1. Թվային և ժապավենային ֆոտոապարատների կառուցվածքը
  2. Օբյեկտիվներ. օբյեկտիվների դասակարգումը
  3. Ոսպնյակներ․ տեսակները, աշխատանքը
  4. Ֆոկուսային հեռավորություն
  5. Սպիտակի բալանս
  6. էքսպոզիցիա
  7. Լույս. բնական, արհեստական (լուսավորման առանձնահատկություները)
  8. Հեռանկար և մասշտաբ
  9. Կոմպոզիցիա
  10. Լուսանկարչության ժանրերը
  11. Դիմանկար. տեսակներ, դիմանկարային լուծումներ
  12. Ֆոտոռեպորտաժ
  13. Քաղաքային լուսանկարչություն (street photography)

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական նախագիծ

  • Քաղաքային լուսանկարչություն. Երևան
  • Պարտադիր լուսաբանումներ

Կարճաժամկետ նախագծերի առաջարկվող թեմաներ (ենթակա են փոփոխման)

  • Ուտելիքներ
  • Երկար պահաժամ
  • Կարճ պահաժամ
  • Զբաղված ձեռքեր
  • Հայելիներ
  • Արտացոլանքներ
  • Ստվերներ, սիլուետներ
  • Անդեմ դիմանկարներ (առաջին պլանում այլ առարկաներ)
  • Հակադրություններ

Լուսանկարչական նախագծերը կարող են ավելանալ և փոփոխվել, քանի որ շատ թեմաներ ծագում են դասերի ընթացքում, առաջարկված թեմաներն էլ ենթարկվում են փոփոխությունների։ Սովորողները, բացի պարտադիր նախագծերից, իրականացնում են նաև անհատական լուսանկարչական նախագծեր, ստեղծում ֆոտոպատմություններ:

Էջի լուսանկարը՝ Վիկտորյա Սուքիասյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: