Լուսանկարչություն ընտրությամբ գործունեությունը Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում

2020-2021 ուստարվա Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

Ծրագրի բաղկացուցիչ մասեր.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ (անհատական, խմբային)
  • Ֆիլմերի, տեսանյութերի ստեղծում
  • Կրթահամալիրյան նախագծերի պարտադիր լուսաբանումներ
  • Հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում-քննարկումներ
  • Մասնագիտական, գեղարվեստական և վավերագրական ծրագրային ֆիլմերի դիտումներ

Տեխնիկական մաս

  • լուսանկարչության ընդհանուր դասընթաց (պատմություն, ստեղծում, զարգացում, կոմպոզիցիա և այլն)
  • ֆոտոլրագրություն. ֆոտոռեպորտաժ
  • աշխատանք տեսախցիկի հետ (հիմունքներ, պարտադիր վարժանքներ)
  • կինոյի պատմության ընդհանուր դասընթաց
  • սցենարի ստեղծման փուլեր, սցենարական աշխատանք ապագա վիդեոնյութի (ֆիլմ, հոլովակ, տեսանյութ, ռեպորտաժ, հաղորդում) համար
  • ֆիլմերի պարտադիր դիտում-քննարկումներ

Գործնական աշխատանք. նկարահանումներ

  • նախագծային ֆոտոշարքերի ստեղծում. (խմբային նկարահանումների ընթացքում ստեղծված անհատական ֆոտոշարքեր)
  • անհատական ֆոտոշարքերի ստեղծում
  • անհատական ֆոտոպատմությունների ստեղծում (կոնկրետ թեմայի կամ հերոսի մասին)
  • անհատական մուլտիմեդիաների ստեղծում (կոնկրետ թեմայի կամ հերոսի մասին)
  • անհատական և խմբային տեսանյութերի, հոլովակների, ֆիլմերի ստեղծում

Կրթահամալիրյան նախագծերի լուսաբանումների պրակտիկա (ֆոտո, վիդեո)

Շուրջտարյա իրականացվող երկարաժամկետ նախագծեր

Լուսանկարչական մյուս նախագծերի թեմաները հիմնականում որոշվում են սովորողների հետ քննարկումների ընթացքում՝ կախված նրանց ցանկություններից ու նախասիրություններից և հրապարակվում արդեն որպես առանձին ֆոտոնախագծեր:

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաներ

  1. Թվային և ժապավենային (անալոգային) ֆոտոապարատների կառուցվածքը, աշխատանքի առանձնահատկությունները, տարբերությունները
  2. Օբյեկտիվներ. օբյեկտիվների դասակարգումը
  3. Օբյեկտիվների հիմնական բնութագրեր
  4. Օբյեկտիվների տեխնիկական թերություններ․ աբերացիաներ
  5. Ոսպնյակներ. օպտիկական պատկերի կառուցում
  6. Ֆոկուսային և հիպերֆոկալ հեռավորություն
  7. Սպիտակի բալանս
  8. Կադրի էքսպոզիցիա. բաղկացուցիչ տարրեր
  9. Լույս. բնական, արհեստական (լուսավորման առանձնահատկություները)
  10. Հեռանկար և մասշտաբ
  11. Կոմպոզիցիա. տեսակներ, բաղկացուցիչ մասեր
  12. Լուսազտիչներ. կիրառումը, տեսակները
  13. Լուսանկարչության ժանրերը
  14. Դիմանկար. տեսակներ, դիմանկարային լուծումներ
  15. Ֆոտոռեպորտաժ
  16. Քաղաքային լուսանկարչություն (street photography)
  17. Ֆոտոպատմություն
  18. Մուլտիմեդիա
  19. Գեղարվեստական լուսանկարչություն
  20. Դոկումենտալ լուսանկարչություն
  21. Սև-սպիտակ լուսանկար

Էջի լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի, 12-րդ դաս.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: