Քաղաքային լուսանկարչություն / street photography

Երկարաժակետ, հետազոտական ֆոտոախագիծ 
Ղեկավար` Անի Սարգսյան

Փողոցային լուսանկարչությունը սովորաբար պահանջկոտ, բայց շատ հետաքրքիր փորձառություն է, որը պահանջում է ուշադրություն, արագ արձագանք, ստեղծականություն և զգայունություն տարբեր մարդկային իրավիճակների նկատմամբ:
Փողոցային/քաղաքային լուսանկարչությունը (street photography) լուսանկարչական ժանր է, որի ժամանակ լուսանկարներն արվում են փողոցներում, այգիներում, լողափերում և այլ հանրային բացօթյա վայրերում: Փողոցային լուսանկարչությունը լինում է վավերագրական (դոկումենտալ), բայց նաև չի սահամանափակվում միայն դոկումենտալ լուսանկարչությամբ:
Որպես այդպիսին, փողոցային լուսանկարչության ստեղծման ժամանակահատվածի մասին միանշանակ տեղեկություններ չկան: Գրականության մեջ հանդիպում են մի քանի լուսանկարիչների անուններ, ովքեր 20-րդ դարասկզբին փոխում են իրենց լուսանկարչական ոճը և անցում կատարում դեպի փողոցային լուսանկարչություն: Սակայն փողոցային լուսանկարչությունը, որպես առանձին լուսանկարչական ուղղություն  կապվում է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսսոնի անվան հետ, ով առաջինը ձևակերպեց ուղղության հիմնական սկզբունքները (առաջին հերթին «վճռորոշ պահ»-ի սկզբունքը, անգլ. decisive moment) և ստեղծեց «Մագնում» ֆոտոգործակալությունը, որը հիմնված էր այդ գաղափարի վրա:
Փողոցային լուսանկարչության ժանրի փիլիսոփայությունը և էսթետիկան սկիզբ է առել լրագրողական պարադիգմից՝ «ազնիվ լուսանկարներ» (straight photography), որտեղ լուսանկարը արտացոլում է իրականությունը, ինչպես կա, առանց տարբեր մանիպուլյատիվ տեխնիկաների կիրառման:
Փողոցային լուսանկարչության զարգացումը համընկնում է 35մմ երկարաֆոկուս ֆոտոխցիկների ստեղծմամբ: Այս ժանրի դասականներից են դարձել Անրի Կարտիե-Բրեսսսոնը, Ռոբերտ Ֆրանկը, Ալֆրեդ Էյզենշտեդը, Ուիլյամ Կլյայնը, Սթիվեն Շորը և այլք: Իսկ 2009թ. առաջին անգամ հայտնվեցին Վիվիան Մայերի փողոցային լուսանկարները, որոնք հեղինակին իրավմամբ դարձրեցին ժանրում լավագույններից մեկը:

Նախագծի ընթացքը. 

  • Ծանոթացում ժանրին, պատմություն. տեսական գիտելիքներ
  • Ժանրում հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում-քննարկում
  • Ժանրի նկարահանման առանձնահատկությունների ծանոթացում
  • գործնական աշխատանք. նկարահանումներ

Նախագծի արդյունքը.

  • Փողոցային լուսանկարչություն ժանրի նկարահանման առանձնահատկությունների տիրապետում
  • անհատական և խմբային աշխատանք. հաղորդակցման հմտությունների զարգացում
  • լուսանկարների հետ աշխատանք. ընտրություն, մշակում, համադրում
  • անհատական ֆոտոշարքերի ստեղծում

Էջի լուսանկարը՝ Ալեն Ավետիսյանի, 12-րդ դաս.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: