Հարավային ողնաշարն ի վար

Հայրենագիտական, բնապահպանական ճամփորդություն դեպի հարավային Հայաստան

Բոլոր նրանք, ովքեր հոգնել են Երևանյան տապից ու աղմուկից, թագավարակի խուճապ տարածող զարգացումներից, առաջարկում եմ թթվածնի քաղցը լրացնել Սյունյաց աշխարհում: Շուրջ 400 կմ հայրենագիտություն, հայրենաճանաչում, հակաբացիլ…

Երթուղին՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս-Որոտան-Շուռնուխ-Արծվանիկ-Դավիթ-Բեկ-Կապան-Քաջարան-Մեղրի

Ճամփորդության ընթացքը, հայրենագիտական, բնապահպանական կանգառները

Օր առաջին. մեկնում 08.00 Մայր դպրոցից

  • Արենիի շուկա՝ նախաճաշ
  • Գորայք՝ Սպանդարյանի ջրամբար
  • Որոտանի կիրճ՝ Շաքիի ջրվեժ
  • Քարահունջ
  • Գորիսում հանգիստ, ճաշ
  • կանգառ պոչամբարներում` Արծվանիկ, Գեղանուշ
  • Կապանում քայլք Սոֆի Առաքելյանի ուղեկցությամբ
  • ժամանում Մեղրի, ընթրիք

Օր երկրորդ

  • Մեղրի՝ Խաչաց տուն, Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
  • Քայլք քաղաքում՝ եկեղեցի, կենտրոն թաղամաս, Շվանիձոր գյուղ, հայ-իրանական սահման

Օր երրորդ

  • Լիճք գյուղ, Լիճքի ջրվեժներ, լող (գնալու ենք մեքենայով՝ Մեղրիից 25 կմ հեռավորություն)

Օր չորրորդ

  • Կարճևան գյուղ,  Կարճևանի ջրվեժ

Օր հինգերորդ

  • Խնձորեսկ՝ կամուրջ, քարանձավներ
  • Տաթև գյուղ, Տաթևի վանական  համալիր
  • Որոտանի կիրճ՝ Սատանի կամուրջ
  • Վերադարձ Երևան

 

Նախապատրաստական աշխատանք

  • երթուղու քարտեզի կազմում
  • հայրենագիտական կանգառների ուսումնասիրություն, հրապարակումներ
  • հանդիպում ճամփորդական խմբով՝ անելիքների պլանավորում, քննարկում

Ճամփորդությամբ ուսուցում

  • սովորողները ճանաչում են հարավային Հայաստանը, տեսնում են հակադրությունները
  • արձանագրում են բնապահպանական խնդիրները՝ պոչամբարները բնության աղետ
  • «Գետը բնակավայրում» նախագծով 4 գետ, 3 ջրվեժ և բազմաթիվ ՓՀԷԿ-եր. համեմատականներ, բնապահպանական խնդիրները, լող
  • Մեղրի քաղաքը, որը ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում կբացահայտենք, կուսումնասիրենք քայլելով, լսելով ծնունդով մեղրեցի Շահանեին
  • Ֆոտոպատումների շարք, տեսանյութեր, ճամփորդական ամենօրյա օրագրապատումներ

Նախահաշիվ

  • գիշերակաց՝ Խաչիկյանների տուն – 5000 դրամ (օրը 1000 դրամ)
  • սնունդ՝ 5000 դրամ (օրը 1000 դրամ)
  • տրանսպորտ 180.000 դրամ (կրթահամալիրի մասնակի աջակցության և 13 սովորողի դեպքում՝ 6000 դրամ)
  • այլ ծախսերի համար 1000 դրամ

Հնգօրյա ճամփորդության գումարն է 17.000 դրամ

Ճամփորդին անհրաժեշտ է

  • ուսապարկ
  • օրապահիկ (առաջին օրվա բրդուճներ)
  • քնապարկ
  • հիգիենայի պարագաներ
  • հարմար հագուստ և կոշիկներ
  • նկարահանող թվային միջոցներ

Հակահամաճարակային կանոններ

  • ճամփորդությունից 7 օր առաջ հարկավոր է հնարավորինս մեկուսանալ
  • ունենալ դիմակ, աղտահանիչ հեղուկ

Ճամփոորդության պատասխանատուներ՝ Մարթա Ասատրյան, Անի Սարգսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: