Հեռավար ուսուցման նախագծային շաբաթ, Ավագ դպրոց․ ապրիլի 20 – մայիսի 4

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողների նախագիծ
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Լուսանկարչական նախագծի իրականացման ժամկետները ապրիլի 20-ից մայիսի 4

  • Անհատական, խմբային TV նախագծեր
  • Արտակարգ դրությունը մեր քաղաքում, գյուղում, փողոցում, շենքում
  • Արտակարգ դրություն մեր տանը․ ընտանեկան պատմություններ
  • Բաց ֆոտոպատմություններ

Նախագծի բովանդակությունը․

Ավագ դպրոցի լուսանկարչություն ընտրությամբ խմբի սովորողները առցանց միջավայրում կազմակերպում են իրենց անհատական-լուսանկարչական ցուցահանդեսները, որպես արդյունքների ամփոփում մայիսյան 15-րդ հավաքի շրջանակներում։

Նախագծի ընթացքը՝

Լուսանկարների դիտում, ուսումնասիրում, տեսակավորում
Սովորողները իրենց անհատական, անվանական էջերում (Սեբաստացի TV կայքում) սկսում են ուսումնասիրել, դիտել իրենց լուսանկարչական գործունեության ընթացքում ստեղծված բոլոր ֆոտոշարքերը։ Ֆոտոշարքերից առցանց ցուցահանդեսների համար առանձնացնում են իրենց կարծիքով լավագույն, ստացված լուսանկարները՝ տեսակավորում ըստ թեմաների։
Լուսանկարները ընտրելուց հետո, եթե կարիք են տեսնում,  նկարները ենթարկում են մշակման, ապա սկսում են անել ցուցահանդեսի էքսպոզիցիան՝ դասավորում ըստ թեմայի, գույների, տրամադրության, ոճի (ըստ նախընտրության)։
Լուսանկարների հետ աշխատանքը վերջացնելուց հետո, որոշում են ցուցահանդեսի խորագիրը, ապա տալիս փոքրիկ նկարագրություն ցուցահանդեսի մասին (ցանկության դեպքում հնարավոր է նաև յուրաքանչյուր լուսանկարի հետ տալ փոքրիկ նկարագրություն)։

Նախագծի արդյունքը

Սովորողների անհատական, առցանց, թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսների (պորտֆոլիոների) փաթեթի ստեղծում, հրապարակում
Ցուցադրությունները՝ մայիսյան հավաքի ընթացքում․ մայիսի 4-9

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: