Նատյուրմորտը լուսանկարչության մեջ․ ինչի՞ց սկսել

Ուսումնական նյութ․ նատյուրմորտ
Հեղինակ՝ Անի Սարգսյան

 

Նատյուրմորտը գեղարվեստական լուսանկարչության ժանրերից է, որտեղ նկարահանման օբյեկտներ են դառնում տարբեր անշունչ առարկաներ (օրինակ սպասք, ծաղիկներ, մրգեր, դեղեր և այլն․․)։ Նատյորմորտներ ստեղծելու գործում առաջնային դեր է խաղում հեղինակի ստեղծագործական ֆանտազիան, կոմպոզիցիոն օրենքների իմացությունը, ձևի և լույսի զգացողությունը։
Նատյուրմորտ նկարելիս մենք ստեղծում ենք պատկեր, ոչ թե ֆիքսում ենք պահը։ Անշունչ առարկաների հետ աշխատանքը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել լուսավորման ձևերը և էքսպերիմենտներ անել կոմպոզիցիայի հետ։ Նատյուրմորտը բավականին հետաքրքիր ժանր է, բացի այդ, լուսանկարելու համար մեզ ոչ մի հատուկ սարքավորումներ պետք չեն գալու։

Ինչի՞ց սկսել ․․․

  • Առարկաներ՝ նատյուրմորտ նկարելու համար
    Իրականում, թե ինչ առարկաներ մենք կընտրենք՝ այդքան էլ էական չէ։
    Ընդհանուր առմամբ «նատյուրմորտային լուսանկարչությունը» առաջին հայացքից ասոցացվում է ավանդական նատյուրմորտների հետ՝ ծաղիկներով ծաղկաման, մրգերի համադրություններ, հին առարկաներ և այլն։
    Բայց եկեք ընդունենք, որ եթե առարկան անշարժ է, ուրեմն այն կարելի է դիտարկել որպես նատյուրմորտ։
    Մենք կարող ենք ընտրել մի քանի իրեր, առարկաներ, որոնք մեզ դուր են գալիս, գեղեցիկ են նայվում կամ կարող ենք վերցնել մտքով իրար հետ կապվող մի քանի առարկաներ ու ներկայացնել այն, որպես պատմություն։ Կարող ենք օգտագործել առարկաներ, որոնք ուղղակի աչքի համար հաճելի են թվում։ Իսկ, եթե սկզբում դժվարանում ենք ընտրել նատյուրմորտի համար հետաքրքիր առարկաներ, կարող ենք ընտրել այնպիսի իրեր, որոնք կարևոր են մեզ համար ու դրանով արդեն իսկ ինչ-որ միտք կտանք լուսանկարներին։
  • Նատյուրմորտ նկարելու ետնապլաններ (background)
    Լավ ետնապլանը կօգնի մեզ ստանալ հաջողված նատյուրմորտներ։ Օրինակ՝ տարբեր գույնի կտորները, սովորական թուղթը կամ պատերը կարող են ծառայել որպես ետնապլաններ։ Բայց ետնապլանն ընտրելիս, համոզված պիտի լինենք, որ այն չի շեղի հանդիսատեսի ուշադրությունը գլխավոր կենտրոնից։ Լավ կլինի, որ ետնապլանը լինի հասարակ, ոչ խայտաբղետ։ Եթե օրինակ, որպես նատյուրմորտի ետնապլան օգատագործելու ենք կտոր, ապա մինչև նկարելը այն անպայման պիտի արդուկենք։ Ինձ համար դժվար է գտնել ավելի նյարդայնացնող բան, քան ճմրթված կտորը 🙂
    Քանի որ ետնապլանի վառ գույները կարող են ավելի շատ ուշադրություն գրավել, քան մեր նկարահանման գլխավոր առարկան, լավ կլինի, որ ընտրենք նեյտրալ գույնի, շատ ավելի հասարակ ետնապլան։
    Նկարելու ժամանակ կարող ենք նաև էքսպերիմենտներ անել ֆոկուսի և հստակության դաշտի հետ՝ դարձնելով ամբողջ լուսանկարը ավելի հստակ, կամ հստակության դաշտում թողնելով միայն գլխավոր առարկան՝ մեղմելով ֆոնը։
  • Լուսավորություն
    Նատյուրմորտներ նկարելու համար մեզնից ոչ մի առանձնահատուկ լուսավորություն չի պահանջվում։ Լուսամուտից սենյակ ընկնող բնական լույսը հիանալի կարող է լուծել լուսավորության խնդիրները։ Որպես արհեստական լույս կարելի է օգտագործել սեղանի լամպը, լուսամփոփը ու նույնիսկ փոքրիկ լապտերը կարող է օգնել մեզ ստանալ հետաքրքիր լուսավորությամբ նատյուրմորտներ։
    Երբ մեր առարկան անշարժ է, մենք խնդիր չունենք լուսանկարի մեջ պահը կորցնելու ու հետևաբար ազատ ժամանակ ունեք տարբեր լուսային էքսպերիմենտներ անելու համար։ Կարող ենք փորձել կիրառել լույսի տարբեր ինտենսիվություններ։ Օրինակ՝ վարագույրի ճեղքը բացել-փակելով փոխել լուսավորությունը կամ մեր լույսի աղբյուրը տեղափոխել հեռու-մոտիկ։ Նաև կարող ենք միաժամանկ կիրառել լույսի տարբեր աղբյուրներ, օրինակ՝ բնական լուսավորությամբ նկարելու ժամանակ, առարկայի մութ մասերը կարող ենք լուսավորել լապտերով կամ օգտագործել լամպ, մոմ։
  • Կոմպոզիցիա
    Լուսանկարի կոմպոզիցիայի կանոնները վերհիշելը մեզ շատ կօգնի լավ նատյուրմորտներ ստանալու գործում։ Խորհուրդ եմ տալիս վերհիշել երրորդության օրենքը, գուցե պետք գա 😉
    Նատյուրմորտային լուսանկարչության մեջ կոմպոզիցիոն էլեմենտների դիրքերի փոփոխությունը կօգնի մեզ գտնելու ամենաճիշտ կոմպոզիցիան։ Ուղղակի փորձում ենք չսահմանափակվել մի նկարով։ Խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ փոփոխել կադրում առարկաների դիրքը, պետք չի ֆիքսվել առաջին ստացած դիրքի վրա։ Ուշադիր պիտի լինենք, որ կադրում չլինեն շատ դատարկ կամ շատ առարկաներով հագեցած մասեր։
    Նաև փորձենք նույն տեսարանը նկարել տարբեր անկյուններից։ Նույնիսկ, եթե մեզ պետք է նկարել առարկան կոնկրետ դիմացից, փորձում ենք մի քանի տարբերակով նկարել, օրինակ՝ վերևից կամ մի քիչ ներքևից, հեռանում, ապա մոտեցնում նկարվող առարկային ու տեսնում ինչ կստանանք։
  • Նկարների մշակում
    Այստեղ ևս ազատ ենք մշակելու մեր նկարները այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում։ Կարող ենք փոխել առարկաների բնական գույները, կարող ենք գործածել բազմաթիվ գունային ֆիլտրեր, գտնել հետաքրքիր լուծումներ։ Բայց կարևոր է նկարի մշակման փուլում չկորցնել լուսանկարի հիմնական միտքը, չշեղվել դրանից ․․․
  • Էքսպերիմենտներ ենք անում ու հաճույք ստանում մեր լուսանկարներից
    Ի տարբերություն լուսանկարչության այլ ժանրերի, նատյուրմորտներ ստեղծելիս մենք կարող եք չշտապել ու հաճույք ստանալ պրոցեսից։ Չենք սահմանափակում մեր երևակայությունը, ու չենք վերհիշում մեր տեսած ավանդական նատյուրմորտների օրինակները։ Էքսպերիմենտներ ենք անում տարբեր առարկաների հետ, ընտրում մեզ հետաքրքրող կամ ամենաանհավանական առարկաները, օգտագործում ենք մեզ դուր եկող լույսի աղբյուրները ու վերջում հաճույք ստանում մեր լուսանկարներից։

Էջի լուսանկարը՝ Վարդուհի Սուլթանյանի, 11-րդ դաս․

Ժամանակակից նատյուրմորտների օրինակներ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: