Հեռավար ուսուցման նախագծային շաբաթ, Արևելյան դպրոց․ ապրիլի 6-20

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Արևելյան դպրոցի կինո-ֆոտո խմբի սովորողների լուսանկարչական առաջադրանք-նախագիծ
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Լուսանկարչական նախագծի իրականացման ժամկետները ապրիլի 6-ից – 20-ը։ Արդյունքները կամփոփվեն ապրիլի 12-20-ը սովորողների բլոգներում, tv.mskh.am և mskh.am կայքերում։

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների կինո-ֆոտո ընտրությամբ խումբ, այլ մասնակիցներ
Ֆոտոպատումի թեմաներ․

  • Ընտանեկան դիմանկարներ
  • Արտակարգ դրության իմ մեկ օրը (առավոտից-երեկո)

Թեմա՝ ընտանեկան դիմանկարներ
Ֆոտաշարքը իրականացնելու համար վերհիշում ենք դիմանկար թեման, դիմանկար նկարելու առանձնահատկությունները։
Անհրաժեշտ է ընտանիքի անդամներին (առանձին-առանձին) լուսանկարել որևէ ետնապլանի (ֆոն) առջև, որը ցանկալի է լինի, ոչ այդքան խայտաբղետ։
Լուսանկարելուց հիշում ենք փոխհարաբերման գծի մասին (ֆոտոխցիկն ու նկարվողի աչքերը պիտի լինեն նույն բարձրության վրա, հետևաբար, եթե նկարում ենք մայրիկ-հայրիկներին, ովքեր բարձրահասակ են ձեզնից, խնդրում ենք, որ նրանք նստեն, իսկ եթե նկարում ենք մեզնից ցածրահասակ մեր քույրիկ-եղբայրներին կամ ընտանի կենդանիներին, մենք ինքներս ենք հավասարվում նրանց հասակին)

Թեմա՝ արտակարգ դրության իմ մեկ օրը (առավոտից-երեկո)
Ֆոտոշարքի իրականացման համար մեզ անհրաժեշտ է վերհիշել մեր դասերի ընթացքում սովորած բոլոր լուսանկարչական թեմաները։
Ֆոտոշարքը պիտի սկսվի օրվա ընթացքում ձեր կողմից կատարվող բոլոր գործողություններից և ավարտվի քնելուց առաջ կատարվող գործողություններով։
Լուսանկարների մեջ պիտի երևան բոլոր այն գործողությունները, որոնք դուք անում եք մեկ օրվա ընթացքում (առցանց ուսուցում, տնային առաջադրանք, զբոսանք, ճաշել, թեյ խմել, խաղալ, ընտանեկան զրույցներ, հանգիստ և այլն)

Ֆոտոշարքերը ավարտելուց հետո դրանք ինձ եք ուղարկում էլենտրոնային փոստի միջոցով (anisargsyan@mskh.am), ամենաուշը մինչև ապրիլի 9ի երեկոյան: Կարող եք ուղարկել և չմշակված շարքերը և նաև բլոգում տեղադրված։
Նախագիծը բաց է, կարող են միանալ բոլորը ․․․ Սիրով սպասում եմ ձեր շարքերին ․․․ 🙂

Շարունակում ենք նաև իրականցնել «Գարունը՝ հակաբացիլ նախագիծը»

Արևելյան դպրոցի կինո-ֆոտո խմբի սովորողներ
Լիանա Դոխոյան, Յանա Սուքիասյան, Նարե Սարատիկյան, Նարեկ Սարոյան, Նարեկ Սուքիասյան, Դավիթ Աթանեսյան, Մանե Պապիկյան, Քնարիկ Ադամյան, Գրիգոր Ամիրյան, Գագիկ Ղազարյան, Դավիթ Սարգսյան, Միսաք Մինասյան, Մալենա Սահակյան, Ալլա Առաքելյան, Անի Կարապետյան

Նախագծի արդյուքներ

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: