«Սեբաստացի TV». ուսումնական հաղորդումների նախագիծ

Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի առցանց նիստ, մարտի 24

Լրացուցիչ ուսուցման, ընտանեկան կրթության նախագծերի մասին հաղորդումների հայտին ներկայացվող պահանջներ՝ անոտացիա, անոնս, հաղորդման տաղավար, տևողություն, խմբագրություն, օպերատորներ … 

  • Դպրոցը, ուսումնական կենտրոնը, մանկավարժության լաբորատորիան, մենթորը, նախագծի ղեկավար ուսուցիչը կարող են ներկայացնել իրենց նախագծերը, որպես բաց տեսադաս-հաղորդումներ, որին կարող են մասնակցել բոլորը
  • Տեսադաս-հաղորդումները պիտի լինեն մի ձևաչափի մեջ ու համապատասխանեն հստակ պահանջների (պահանջները մինիմալ են, բայց դրանք չպահպանելու դեպքում հաղորդումները պիտի չհրապարկվեն, առանց բացառությունների)

Հաղորդումներին ներկայացվող պահանջներ

  • Հաղորդումների տևողությունը չպիտի գերազանցի 10 րոպեն։ Այս կետը հստակ պետք է պահել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ երկար տևողությամբ նյութերի դիտումները շատ քիչ են լինում
  • Հաղորդումները պարտադիր պիտի ունենան կցված նկարագրեր (անոտացիա)։ Անոտացիան իրենից ենթադրում է կարճ, բայց հասկանալի բնութագիր տվյալ նյութի մասին։ Անոտացիաները պիտի կցված լինեն հաղորդումների յութուբյան հղումների նկարագիր բաժնում
  • Հաղորդումների վերնագրերը պարտադիր պիտի լինեն հայատառ ու հասկանալի։ Վերնագրից պիտի պարզ դառնա ինչի մասին է նյութը լինելու
  • Հաղորդման տաղավար կարող է դառնալ սենյակը, այգին կամ որևէ այլ տարածք․․․ բայց տարածքում չպիտի լինեն ավելորդ իրեր, դետալներ, կենտրոնական կոմպոզիցիոն կետից շեղող առարկաներ։ Հաղորդման տաղավարի համար ցանկալի է ընտրել միագույն կամ ոչ շատ վառ ետնապլան (background) և նկարահանել դրա դիմաց
  • Հաղորդումները պիտի ունենան որակյալ ձայն, որպեսզի դիտողը չլարվի ու հանգիստ կարողանա լսել նյութը։ Որակյալ ձայն ստանալը դժվար չէ, ուղղակի պետք է գործածել առանձին ձայնագրիչ սարք (ձայնագրիչ կամ հեռախոս)
  • Հաղորդումները պարտադիր պիտի լինեն FullHD ֆորմատով (կամ գոնե HD): Դրանից ցածր որակը ուղղակի սարսափելի է նայել ու այս պահի դրությամբ չկա այդպիսի նկարահանող սարք, որ վերը նշված ֆորմատներով նկարահանում չիրականացնի
  • Հաղորդումները նկարահանում են նախագծի ղեկավարները, հաղորդման պատասխանատուները (իրենք են դառնում օպերատորներ)։ Նկարահանման ձևի, խնդիրների, հարցերի դեպքում ունենում են իմ աջակցությունը

Զատկական ծեսը Սեբաստացի TV-ով․ առաջարկ

  • տեխնոլոգիական վիդեոնյութեր․ կրթահամալիրի տեխնոլոգ ուսուցիչները սկսում են պատրաստվել զատկական ծեսին։ Աշխատանքները դառնում են տեսադաս-հաղորդումներ, որոնք TV-ով եթեր են գնում
  • զատկական երգեր․ կրթահամալիրի երաժշտության կենտրոնը, ուսուցիչները տեսադաս-հաղորդումներ, փաթեթներ են ստեղծում, որոնք եթեր են գնում TV-ով
  • կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է զատկական ծեսից մի հատված, որը ծրագրի է բերվում և հստակ օրերի եթեր գնում TV-ով
  • նկարվում է զատկական ծեսի օրինակ-տեսադաս

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: