Ինչ դիտել տանը․ հետաքրքիր ֆիլմերի տասնյակ #2

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Բարի ու հաճելի դիտում ^_^
Թիրախային հանդիսատես՝ Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

  1. Գիշերը երկրի վրա․ Ջիմ Ջարմուշ (1991թ) 16+
    Ֆիլմի հիմքում պատմություններ են, որոնք կատարվում են մի գիշերվա ընթացքում, բայց 5 տարբեր մեգապոլիսներում։ Պատմությունները անհավանական են, դրանք և ուրախ են, և տխուր։Նրանցից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ թեմա, որը բնորոշ է այն քաղաքին, որտեղ կատարվում է գործողությունը։
  2. Փախուստ Շոուշենկից․ Ֆրենկ Դարաբոնտ (1994թ․) 16+
    Ամերիկյան կուլտային դրամա ֆիլմ է, որը համարվում է բոլոր ժամանակների բանտային ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։ Ֆիլմի հերոսը Էնդի Դյուֆրեյնը դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման՝ կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չի կատարել։ Նրան բանտարկում են Շոուշենկում՝ ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում։ Բայց Էնդին կարողանում է ճիշտ մոտեցում գտնել և բանտարկվածների, և բանտապահների հետ՝ արժանանալով նրանց կողմից հատուկ վերաբերմունքի։
  3. 12 կապիկներ․ Թերիի Գիլիամ (1995թ․) 16+
    2035 թվական։ Անբուժելի վարակը ոչնչացրել է 5 միլիարդ մարդ, այսինքն երկրագնդի 99 տոկոս բնակչությունը։ Ողջ մնացած մարդիկ ստիպված են ապրել ընդհատակում։
    Հանցագործ Ջեյմս Կոուլը ինքնական համաձայնվում է ժամանակի մեքենայով ուղևորվել վտանգավոր ճանապարհորդության՝ դեպի անցյալ, որպեսզի օգնի գիտնականններին գտնել այդ սարսափելի վարակի առաջացման աղբյուրը և բացահայտի 12 կապիկների խորհրդավոր առեղծվածը։
  4. Չորս սենյակներ․ Քուենթին Տարանտինո (1995թ․) 18+
    Կատակերգությունը բաղկացած է 4 նովելներից, որոնք միմյանց հետ կապված են մեկ հերոսով՝ հյուրանացի միջանցքները սպասարկող Թեդի միջոցով:
    Թեդը հայտնվում է տարօրինակ ու անհավանական պատմությունների մեջ, բայց չնայած դրան նա բոլոր ամենանհավանական դեպքերում պահպանում է հանգստություն։
  5. Բախելով երկնքի դռները․ Թոմաս Յան (1997թ․) 16+
    Գերմանական ֆիլմ է, որի անվանումը վերցված է Բոբ Դիլանի համանուն երգից, որը հնչում է ֆիլմում։ Ֆիլմի գլխավոր հերոսները Մարտին Բրեստն ու Ռուդի Վուրլիտցերն են, ովքեր հիվանդանոցում պարզում են, որ անբուժելի հիվանդ են։ Նրանց տեղավորում են նույն պալատում, որտեղ նրանք ծանոթանում են ու իմանում, որ երկուսին էլ  ապրելու հաշված օրեր են մնացել։ Նրանք փախչում են հիվանդանոցից՝ գողանալով հիվանդանոցի դիմաց կանգնած «Mercedes» մակնիշի մի մեքենա՝ նպատակ ունենալով մեռնելուց առաջ տեսնել ծովը։ Ընթացքում պարզվում է, որ մեքենան պատկանում է գանգստերների պարագլխի, և մեքենայի մեջ կա մեկ միլիոն դոլար։
  6. Ամերիկյան պատմություն Իքս. Թոնի Քեյ (1998թ․) 16+
    Քրեական դրամա է, որը պատմում է պատմում է Կալիֆորնիայի Վենիս քաղաքում բնակվող երկու եղբայրների մասին, ովքեր սկսում են ներգրավվել նեոնացիստական շարժման մեջ։ Ավագ եղբայրը սպանության համար դատապարտվում է երեք տարվա ազատազրկման, բանտում փոխում համոզմունքները և պատժաժամկետի ավարտից հետո վերադառնում քաղաքացիական կյանք՝ փորձելով կրտսեր եղբորը ետ պահել իր ուղին կրկնելուց։
  7. Ռեքվիեմ երազանքի համար. Դարեն Արոնոֆսկի (2000թ) 18+
    Հոգեբանական դրամա է, որտեղ պատմվում է տարբեր մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն իր երազանքին հասնելու համար օգտագործում է տարբեր միջոցներ` կամա թե ակամա զոհ գնալով այդ միջոցներին
  8. Բռնիր ինձ, եթե կարող ես․ Սթիվեն Սփիլբերգ (2002թ․) 12+
    Ամերիկյան կենսագրական, դրամա ֆիլմ է, որը պատմում է Ֆրենկ Աբիգնեյլի կյանքի մասին։ Ֆրենկ Աբիգնեյլը հասցնում է աշխատել որպես բժիշկ, փաստաբան, օդաչու և այդ ամենը մինչև չափահաս դառնալը։ Նա շատ լավ կարողանում է խաբել մարդկանց, նաև տիպարապետում է փաստաթղթեր կեղծելու գործին, որն էլ վերջում նրան միլիոնավոր դոլարներ է բերում։ FBI գործակալ Կարլ Հենրետին ամեն ինչ կտար, միայն թե կարողանար բռնել Ֆրենկին և գործած հանցանքների համար պատասխանատվության ենթարկեր, բայց Ֆրենկը միշտ նրանից մի քայլ առաջ է՝ ստիպելով աընդհատ շարունակել հետապնդումը։
  9. Մաքուր բանականության հավերժ փայլատակում. Միշել Գոնդրի (2004թ) 16+
    Ռոմանտիկ դրամա է` ֆանտաստիկ տարրերով։ Ջոելը ապրում է ոչ մի բանով աչքի չընկնող մոխրագույն ու անհետաքրքիր կյանքով։ Բայց մի անգամ, աշխատանքային ամենօրյա երթուղուց շեղվելով, նա հանկարծ որոշում է նստել այլ ուղղությամբ ընթացող գնացք ու գնում է դեպի ծով։ Ափին Ջոելը նկատում է վառ կապույտ մազերով մի աղջկա, որի հետ նրանք ծանոթանում են գնացքի մեջ՝ ետդարձի ճանապարհին ու Ջոելը հասկանում է, որ ինքն ու Կլեմենտինան միանման շատ բաներ ունեն ու տպավորություն է, որ նա վաղուց ճանաչում է Կլեմենտինային։ Շատ շուտով Ջոելը հասկանում է, որ իսկապես ծանոթ է եղել նրա հետ, ավելին նրանք միասին են եղել։
  10. Հրեշտակ Ա․ Լյուկ Բեսսոն (2005թ․) 16+
    Ֆրանսիական սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ է․ սիրային պատմություն՝ լի կատակերգական ու ֆանտաստիկ տարրերով։
    28-ամյա Անդրեն մեծ գումարներ է պարտք Փարիզի մի շարք հանցագործ խմբավորումների։ Պարտքը մարելու ժամանակն է, նա ոչինչ չունի, իսկ ոստիկանությունն ու ԱՄՆ-ի դեսպանությունը հրաժարվում են օգնել նրան։ Անդրեն, այլ ելք չունենալով, որոշում է ինքնասպան լինել, սակայն տեսնում է կամրջից Սեն գետը նետվող գեղեցկուհուն ու փրկում է վերջինիս։ Աղջիկն Անդրեին օգնում է գումար հայթայթել ու մարել պարտքերը։

Լուսանկարում՝ ռեժիսոր Ջիմ Ջարմուշ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: