Ինչ դիտել տանը․ Անզուգական պարոն Ֆոքս

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Միջին դպրոցի սովորողներին առաջարկում եմ դիտել այս հետաքրքիր տիկնիկային մուլտֆիլմը

«Անզուգական պարոն Ֆոքս» կատակերգական, տիկնիկային մուլտֆիլմը նկարահանել է հայտնի ռեժիսոր Ուես Անդերսոնը։ Մուլտֆիլմը շատ հետաքրքիր է․ այն պատմում է խորամանկ աղվես պարոն Ֆոքսի մասին, ում կյանքը շատ հաջողված է, բայց հարևանների հարցում բախտը չի ժպտացել նրան։ Չարացած ֆերմերները հոգնել են խորամանկ աղվեսի տարբեր հնարքներից ու հարձակումներից և որոշել են ոչնչացնել նրան ու իր խորամանկ ընտանիքին։ Բայց շուտով նրանք հասկանում են, որ պարոն Ֆոքսին խորամանկել չի լինի, որովհետև նա ունի այնպիսի հատկանիշ, որը չունեն մնացածը․ միստեր Ֆոքսը անզուգական է։

Ստոպ-կադր անիմացիա կամ տիկնիկային մուլտիպլիկացիա․ ֆիլմը (մուլտֆիլմը) ստեղծելուց օգտագործվում է մակետ֊բեմ և տիկինիկ֊դերասաններ։ Մակետ-բեմը լուսանկարվում է կադր առ կադր, յուրաքանչյուր հաջորդ կարդը նկարելուց հետո կատարվում է նկարահանվող օբեյկտի շատ փոքր դիրքափոխում (օրինակ փոխվում է տիկնիկի դիրքը)։ Հետագայում օգտագործելով կադրերը, առաջանում է տպավորություն, որ տիկնիկները շարժվում են։ Վերարտադրության ժամանակ ստացված կադրերի հաջորդականությամբ ստեղծվում է օբյեկտների շարժվելու պատրանք։ 

Լուսանկարում՝ ռեժիսոր Ուես Անդերսոն

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: