Ինչ դիտել տանը․ դասական ֆիլմերի տասնյակ #1

Հեռավար ուսուցում կրթահամալիրում
Դասական ֆիլմերի տասնյակ
Թիրախային հանդիսատես՝ Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Առաջարկում եմ հայտարարված արտակարգ դրության օրերը օգտագործել ինքնակրթության, ինքնազարգացման համար։ Այս օրերի ընթացքում կհավաքեմ ֆիլմերի, մուլտֆիլմերի որակյալ, հետաքրքիր, տարբերվող տասնյակներ, որոնք կառաջարկեմ երեկոյան դիտումների համար։
Նաև յուրաքանչյուր ուրբաթ կառաջարկեմ առանձին մի ֆիլմ, որի քննարկումը կկազմակերպենք շաբաթ երեկո։
Սկսենք դասական ֆիլմերի պարտադիր դիտման տասնյակից։
Բոլորիդ մաղթում եմ հաճելի դիտում ^_^
Եթե կլինեն արձագանքներ, քննարկման առաջարկներ սիրով կսպասեմ դրանց։

  1. Քաղաքացի Քեյն. Օրսոն Ուելս (1941թ․)
    Ամերիկյան ֆիլմ-կենսագրություն, որն արդեն մի քանի տասնամյակ պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում անցկացված շատ հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ։ Սա Օրսոն Ուելսի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա խաղացել է գլխավոր դերում։ Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չարլզ Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերստը։ Ֆիլմն ամբողջապես կազմված է ֆլեշբեքերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողի հետաքննության ֆոնին, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ նրա արտասանած վերջին «վարդի կոկոն» (անգլերեն «rosebud») բառերի պատմությունը։
  2. Հռոմը բաց քաղաք. Ռոբերտո Ռոսելինի (1945թ․)
    Ֆիլմը համարվում է իտալական նեոռալիզմի դասական ֆիլմերից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներն են․ Հռոմը  շրջափակման մեջ է։ Ֆաշիստները իրենց վերջին ուժերն են գործադրում իշխանությունը պահպանելու համար, բայց քաղաքում արդեն հասունանում է ապստամբությունը։ Գեստապոն հետապնդում է ապստամբության ղեկավար Ջորջիոյին։ Վերջինս ստիպված է օգնություն փնտրել համախոհների մոտ։ Նա օգնություն է գտնում Ֆրանչեսկոյի և նրա երիտասարդ հարսնացու Պինոյի մոտ։ Նաև նրան օգնում է տեր հայր Դոն Պիետրոն:
  3. Հեծանիվներ գողացողները. Վիտորիո դե Սիկա (1948թ․)
    Հետպատերազմյան Հռոմ։ Անտոնիո Րիչչին երկար փնտրտուքներից հետո վերջապես աշխատանք է գտնում։ Բայց հենց առաջին աշխատանքային օրը նրանից գողանում են հեծանիվը, առանց որի նա չի կարող աշխատել։ Անտոնիոն իր տղայի՝ Բրունոյի հետ միասին, մեծ քաղաքում փորձում է գտնել գողացված հեծանիվը, որից կախված է ընտանիքի ողջ ապրուստը։
  4. Ճանապարհ․ Ֆեդերիկո Ֆելինի (1954թ․)
    Իտալական ֆիլմ, ճանաչված ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի նշանավոր ֆիլմերից մեկը։ Ֆիլմի հերոսները շրջիկ կրկեսի արտիստներն են՝ մռայլ, կոպիտ Ձամպանոն և զգայուն ու մի քիչ խենթ Ջելսոմինան։ Ֆիլմը պատմում է նրանց փոխհարաբերությունների մասին՝ հետաքրքիր տեսանկյունից նկարագրելով մարդկային զգացմունքները։
  5. Հիրոսիմա, իմ սեր․ Ալան Ռենե (1959)
    Ռեժիսորի առաջին գեղարվեստական ֆիլն է։ Ֆիլմի գործողությունները զարգանում են հետպատերազմյան Հիրոսիմա քաղաքում։ Սա ֆրանսուհի դերասանուհու և ճապոնացի ճարտարապետի սիրո պատմություն է, որոնցից յուրաքանչյուրը իր հետ տանում է անցյալի հիշողությունները, որոնց հետ ստիպված է ապրել յուրաքանչյուր օր։ Անցյալի և ներկայի անբաժանելի կապը, երևակայության և իրականության ազատ անցումները, սյուժեի երաժշտական կառուցվածքը և այլ կինոլեզվի նորարարությունների շնորհիվ, Ալան Ռենեն սկսեց համարվել ֆրանսիական «Նոր ալիքի» ներկայացուցիչներից մեկը։
  6. Վերջին շունչ․ Ժան Լյուկ Գոդար (1960թ․)
    Ժան Լյուկ Գոդարի դեբյուտային ֆիլմը։ Սա ֆրանսիական «Նոր ալիքին» բնորոշ առաջին ֆիլմերից է։ Ֆիլմի հերոսը Միշել Պուակերը իր ապրուստը վաստակում է թանկարժեք մեքենաներ գողանալով։ Նա երբեք չի մտածում իր գործած հանցանքների հետևանքների մասին․ ուղղակի ապրում է այնպես, ինչպես ուզում է՝ ոչ մեկի վրա հույս չդնելով, ոչ մեկին բացատրություն չտալով։ Բայց մի անգամ Փարիզի ճանապարհին, Միշելը տհաճ հարցուփորձից խուսափելու համար սպանում է մի ոստիկանի։ Սկսած այդ րոպեից նրա կյանքում սկսում են տեղի ունենալ միայն անհաջողություններ։
  7. Ութ ու կես․ Ֆեդերիկո Ֆելինի (1963թ․)
    Ֆելինիի էքզիստենցիալ տրագիկոմեդիան է։ Սա ֆիլմ է, որը վերապատմում է ռեժիսորի ստեղծագործական պրոցեսի մասին․ ճգնաժամ, փնտրտուքներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, ինտելեկտուալ խոհեր, սուբյեկտիվության և օբյեկտիվության չընդհատվող հոսք ․․․
  8. Փսիխո․ Ալֆրեդ Հիչքոկ (1960թ․)
    Ամերիկյան հոգեբանական սարսափ ֆիլմ, որը համարվում է այս ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 1-ինն է։
    Երիտասարդ Մերիոն Քրեյնը չկանխամտածված գողանում է իրեն վստահված 40 000 դոլար գումարը։ Նա ցանկանում է հեռանալ քաղաքից ու իր սիրած տղամարդու հետ նոր կյանք սկսել։ Քաղաքից հեռանալու ճանապարհին, նա կանգ է առնում մի փոքրիկ հյուրանոց-մոթելում։ Մոթելը ղեկավարում է երիտասարդ Նորման Բեյթսը, ով հետագայում պարզվում է տարօրինակություներ ունի։ Նա տառապում է անձի երկատվությամբ և ժամանակ առ ժամանակ նրա մեջ կենդանանում է վաղուց մահացած մայրը …
  9. Պերսոնա․ Ինգմար Բերգման (1966թ․)
    Շվեդական սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի հերոսուհի Էլիզաբեթ Ֆոգլերը հայտնի դերասանուհի է, ով հաճախ է հանդես գալիս տարբեր թատրոններում: Մի ներկայացման ժամանակ տեղի է ունենում տարօրինակ իրավիճակ՝ դերասանուհին լռում է ներկայացման ընթացքում: Սկզբում անհասկանալի էր՝ ինքն է համր դարձել, թե նեղացել է ամբողջ աշխարհի վրա և չի ուզում ոչ մեկի հետ խոսել: Դերասանուհին դիմում է հոգեբույժի օգնության, որպեսզի վերջինս օգնի նրան դուրս գալու այդ անորոշ վիճակից։
  10. Հայելի․ Անդրեյ Տարկովսկի (1974թ․)
    Համարվում է ինքնակենսագրական ֆիլմ։ Ֆիլմի հերոսը վախենում է կորցնել մտերիմ մարդկանց հետ փոխհարաբերությունները, սերը։ Նա զգում է, որ կյանքը ամեն օր ավելի է հեռացնում նրանց իրենից։ Փորձելով պահպանել ընտանիքը, նա ընկղմվում է իր մանկության ամենատպավորիչ հիշողությունների մեջ, փորձելով մանկական աշխարհընկալման մեջ գտնել իր այսօրվա մտածմունքների պատասխանները։

    Լուսանկարում՝ ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոկ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: