Նախագծային ուսուցման շաբաթ․ վիդեոարտ նախագիծ

Վիդեոնախագիծ
Ղեկավար` Անի Սարգսյան

 

Վիդեոարտ (video art) վիզուալ արվեստի ճյուղ է, որը զարգացել է վերջին 20 տարում։ Վիդեոարտի գործերը սկսել են պատկերասրահներում ցուցադրել 1960-ական թվականների վերջին: Սրանք փոքրիկ հեղինակային վիդեոնյութեր են՝ կոնցեպտուալ արվեստի ոգով ստեղծված փորձարարական ֆիլմեր, որոնք չեն հետապնդում միայն կոմերցիոն նպատակներ։ Վիդեոարտ նկարահանելու ու մոնտաժելու համար օգտագործվում են վիդեոտեխնիկայի բոլոր հնարավորությունները։
Վիդեոարտին նվիրված առաջին ցուցահանդեսն անցկացվել է 1969 թվականին Նյու Յորքում՝ Հովարդ Վայզի պատկերասրահում և ստացել է «Հեռուստատեսությունը որպես ստեղծարար միջավայր» անունը:

Նախագծի ընթացքը. 

  • վիդոարտ հոլավակների դիտում, ծանոթացում ձևաչափին
  • վիդեոարտի պատմության ուսումնասիրություն, հայտնի գործիչներ ու գործեր
  • նկարահանվող թեմաների քննարկում, ընտրություն, ձևաչափ
  • նկարահանումներ
  • աշխատանք վիդեոնյութերի հետ
  • մոնտաժային աշխատանք

Նախագծի արդյունքը.

  • վիդեոարտ հոլովակների ստեղծման առանձնահատկությունների, պատմության ծանոթություն
  • անհատական աշխատանք տեսախցիկի հետ
  • անհատական մոնտաժային աշխատանք
  • անհատական վիդեոարտ նախագծեր
  • վիդեոարտ հոլովակների փաթեթի ստեղծում, հրապարակում

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործիքներ.

  • հեռախոս, պլանշետ (ֆոտոխցիկ)
  • մոնտաժային որևէ ծրագրի առկայություն

Նախագծի իրականացման ժամկետներ

  • մարտի 16-20

Աշխատանաքային խումբ՝ 11-րդ դասարանի լուսանկարչության խմբի սովորողներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: