Կրթահամալիրում ստեղծվող հաղորդումներին ներկայացվող պահանջներ

Սեբաստացի TV 2020

 

 

Կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցներից յուրաքանչյուրն ունենում է իր լրատվական կենտրոնը, նաև՝ պատասխանատու մանկավարժական աշխատող, որը համակարգում է դպրոցների TV եթերների գործունեությունը, դպրոցի ենթակայքի համապատասխան բաժինը։

Լրատվական հաղորդումներին ներկայացվող պահանջներ

  • Հաղորդումները պիտի ամփոփեն նախորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում՝ մասնավորապես տվյալ դպրոցում, տեղի ունեցող իրադարձությունները
  • Հաղորդման տևողությունը չպիտի գերազանցի 5 րոպեն
  • Ամփոփիչ թողարկումները պիտի ունենան հաղորդավարներ, որոնք կսկսեն հաղորդումը, իսկ հետո նրանց ձայնը կլինի ռեպորտաժների վրա, որպես արտակադրային ձայն
  • Հաղորդումները պիտի պարունակեն ռեպորտաժներ (դրանք կարող են լինել և տեսանյութի տեսքով և ֆոտոֆիլմի, որը համադրված կլինի ձայնով)
  • Հաղորդումները պարտադիր պիտի ունենան ենթագրեր: Ենթագրերում պիտի նշվի հեղինակի կամ հեղինակների անունները, դասարանը, տվյալ դպրոցն ու ենթակայքի հասցեն
  • Ամենշաբաթյա հաղորդումները պիտի պարունակեն նյութեր ընդհանուր պարապմունքից, դասապրոցեսից, օրացույցով որոշված նախագծերից
  • Հաղորդումներում կարող են ներառվել հատվածներ  սովորողների, ծնողների,  կրթահամալիրի տնօրենի, հյուրերի խոսքից

Առարկայական, նախագծային, ընթերցողական, մաթեմատիկական, բնագիտական, այլ հաղորդումներին ներկայացվող պահանջներ

  • Հաղորդման տևողությունը` մինչև 5 րոպե
  • Հաղորդումները պարտադիր պիտի ունենան ենթագրեր: Ենթագրերում պիտի նշվի հեղինակի կամ հեղինակների անունները, դասարանը, տվյալ դպրոցն ու ենթակայքի հասցեն
  • Հաղորդումները պիտի լինեն ուսումնական, դինամիկ
  • Հաղորդումներում պիտի երևա ուսումնական միջավայրը, դպրոցը

Ճամփորդական ամփոփիչ ֆիլմեր, հաղորդումներ

  • Ճամփորդական ֆիլմերը պիտի ունենան հասկանալի սկիզբ և ավարտ
  • Ֆիլմում պիտի երևա ճամփորդական նախագիծը, դրա իրականացման փուլերը
  • Ֆիլմում պիտի երևան նախագծին մասնակից սովորողները (նրանք կարող են պատմել, ներկայացնել ճամփորդության մասին)
  • Եռօրյա ճամփորդությունների դեպքում ամփոփիչ ֆիլմը պիտի ենթագրերով բաժանվի օրերի, որպեսզի հասկանալի լինի յուրաքանչյուր օրվա գործունեությունը
  • Ֆիլմում օգտագործված երաժշտությունները պիտի լրացնեն պատկերը ու լինեն գործիքային կատարմամբ
  • Ամփոփիչ ֆիլմերի տևողությունը մինչև 10 րոպե
  • Հաղորդումները պարտադիր պիտի ունենան ենթագրեր: Ենթագրերում պիտի նշվի հեղինակի կամ հեղինակների անունները, դասարանը, տվյալ դպրոցն ու ենթակայքի հասցեն

Էջի լուսանկարը` Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: