Սեբաստացի TV-ի նոր աշխատակարգի առաջարկ

Սեբաստացի TV-ի ղեկավարի առաջարկը

 

 

Նոր աշխատակարգ. ամենօրյա ֆոտոլուսաբանումներ, դպրոցական TV եթերներ, ամենշաբաթյա լրատվական ֆիլմ-ամփոփում, դպրոցների ուսումնական հաղորդումներ, օրացուցային հավաքների, ստուգատեսների ուղիղ եթերները TV-ում։

Առաջարկում եմ․

  • Ուսումնական նախագծի կազմակերպման կարգում կատարել լրացում՝ ավելացնելով ֆոտո-տեսա լուսաբանումներ, TV-հաղորդումներ եզրույթները․

Ուսումնական նախագիծը (վերնագիրբովանդակության սեղմագիր (անոտացիա), նկարագրությունիրականացման ժամկետներհիմնական մասնակիցներհնարավոր մասնակիցներակնկալվող արդյունքներ)` նախագծի մեկնարկից առնվազն մեկ շաբաթ առաջնախագծի հաշվետվությունըավարտից առավելագույնը մեկ շաբաթ հետո հրապարակվում են կրթահամալիրի մասնաժողովումիրականացման ընթացքի լուսաբանումըարդյունքները հրապարակվում են ուսումնական անհատական և խմբային բլոգներումենթակայքերում, mskh.am-ում։ Նախագծերըարդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներինհրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքներինամփոփվում են կլոր սեղանհավաքով։

  • Դպրոցի ղեկավարի առաջարկով, TV-ի ղեկավարի կոնկրետ համաձայնությամբ ընտրվի դպրոցների ֆոտոլուսաբանումների, տեսալուսաբանումների, օրացուցային նշված օրերի, ստուգատեսային ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասավանդողներ` իրենց օգնական սովորողներով, որոնք շաբաթվա ընթացքում կհավաքեն, կներկայացնեն նախագծերի ղեկավարների աշխատանքները ենթակայքերի TV բաժնում։
  • Ընտրված մարդիկ իրենց կատարած աշխատանքի համար կստանան լրացուցիչ վճար, որը կառաջարկի TV-ի ղեկավարը, կհաստատեն տվյալ դպրոցի ղեկավարը, կրթահամալիրի տնօրենը։
  • Դպրոցների գործող TV էջերը կարող են իրենց նյութերը տարածել նաև իրենց ֆեյսբուքյան էջերից, երբ նույն եթերները կտարածվեն փաթեթով, համապատասխան վերնագրով, որ հասկացվի ինչի մասին է։
  • TV-ի էջում կհավաքվեն, կմշակվեն, կընտրվեն առավել ամբողջական, ներկայանալի նյութերը։
  • TV-ի ղեկավարը կաշխատի դպրոցների պատասխանատուների հետ՝ նյութերի որակի, անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման մասով։
  • TV-ի ղեկավարը շաբաթվա վերջում կընտրի, կստեղծի միասնական ֆիլմ-ամփոփում, որտեղ կարձանագրվեն շաբաթվա կարևոր իրադարձությունները։
  • Ամեն դպրոցի կազմակերպիչ՝ ուսումնական գործի կազմակերպիչ, եթեր կտա, նաև՝ կտեսանկարահանի, հատվածներ իր համակարգած սովորողների խմբի օրվա պարապմունքներից, նախագծերից, որոնք նույնպես՝ համապատասխան վերնագրերով, կթողարկի դպրոցի TV էջում։
  • TV-ի ղեկավարը իր նախագծային խմբերի հետ կապահովի կրթահամալիրի օրացուցային կարևոր հանդիպումների, ընդունելությունների, շրջայցերի լուսաբանումները, դպրոցների պատասխանատուները՝ կլուսաբանեն արդեն իրենց դպրոցների մասով՝ սովորողների նախագծային խմբերով։
  • TV-ի ղեկավարն իր նախագծային խմբով իրականացնում է Քանդակի ամառային և ձմեռային փառատոնների լուսաբանումը, մասնակցում դրանց։
  • TV-ի՝ արդեն հմուտ սովորողները՝ մասնակցելով ուսումնական ճամփորդությունների, նույնպես լուսաբանում են դրանք․ այդ լուսաբանումները համակարգում է կոնկրետ TV-ի ղեկավարը։

Կրթահամալիրային նախագծերի, ստուգատեսների, ակումբների, մեդիապարապմունքների, նախագծերի, ուսումնական ճամփորդությունների կազմակերպումն ապահովող կարգերում (բոլորը նայել եմ) նշված է, որ լուսաբանումը, հանրայնացումը կազմակերպում են նախագծերի ղեկավարները։ Առաջարկում եմ կարգերի այս հատվածները գործուն դարձնել։ Պատասխանատուները կուղարկեն իրենց նյութերը TV-ի ղեկավարին, որն արդեն կընտրի, կմշակի, կհանրայնացնի։ Մի քանի մեջբերում, կոնկրետացում․

Կրթահամալիրի տեսա-ֆոտո տեսանելի, ամբողջական պատումներն արխիվացվում, հավաքվում են Սեբաստացի TV-ի կայքում։

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: