«Ֆոտոպատմություններ» երկարաժամկետ նախագիծ

Լուսանկարչական նախագիծ
Ղեկավար` Անի Սարգսյան

 

 

Ֆոտոպատմություն (photostory). լուսանկարների միջոցով ստեղծված, պատմվող պատմություն:
Ֆոտոպատմությունը, որպես ժանր եկել է ֆոտոլրագրությունից: Այստեղ լուսանկարիչը խնդիր ունի լուսանկարների միջոցով ցուցադրել լրագրողական հոդվածը, որի մեջ պատմվում է ինչ-որ իրադարձությունների կամ երևույթների մասին: Ներկայացման այս ձևը կոչվում է նաև ֆոտոռեպորտաժ կամ ֆոտոձեռագիր: Այստեղ յուրաքանչյուր լուսանկար ներկայանում է որպես մտքի նկարազարդում, և ամեն նոր լուսանկար նորից հաստատում է այդ միտքը: Այսպիսով ամեն լուսանկար` նկարազարդում է: Լուսանկարնները` փոքրիկ պատմություններ են, որոնցից ստեղծվում է տեքստը՝ մեծ ֆոտոպատմությունը: Նայելով լուսանկարներին մենք պետք է տեսնենք վառ էմոցիաներ, հետաքրքիր մթնոլորտ, տրամադրություն: Ֆոտոպատմության թեմաները կարող են լինել բազմազան՝ առանց որևէ սահմանափակումների:

Նախագծի ընթացքը. 

  • հայտնի լուսանկարիչների ֆոտոպատմությունների դիտում-քննարկումներ
  • ֆոտոպատմություններ ստեղծելու կանոնների ուսումնասիրություն, ծանոթացում
  • նկարահանվող հերոսների, տարածքների ընտրություն, նկարահանման հնարավոր ձևերի քննարկում
  • աշխատանք նկարահանվող հերոսների կամ տարածքների հետ. 1-2 օր ֆոտոնկարահանում

Նախագծի արդյունքը.

  • ֆոտոպատմության ստեղծման առանձնահատկությունների, ձևաչափերի ծանոթություն
  • անհատական աշխատանք. հաղորդակցման հմտությունների զարգացում
  • լուսանկարների հետ աշխատանք. ընտրություն, մշակում, համադրում
  • անհատական ֆոտոպատմությունների ստեղծում տարբեր թեմաներով

Աշխատանաքային խումբ՝ 11-րդ դասարանի լուսանկարչության խմբի սովորողներ

Նախնական ընտրված թեմաներ
Էլեն Սարատիկյան
Եվա Բերբերյան
Անուշ Թադևոսյան
Սոնա Գիլոյան
Վիվիեն Ղարիբյան
Սուրեն Թալալյան
Տիգրան Արամյան
Վարդուհի Սուլթանյան
Ալեն Ավետիսյան

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի

One thought on “«Ֆոտոպատմություններ» երկարաժամկետ նախագիծ

Add yours

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: