Պատանի արվեստագետների հարթակ. հանդիպում Էլիզաբեթ Շիրինյանի հետ

Օրը` 10.09.2019
Վայրը՝ 
Artասահման լաբորատորիա
Ժամը՝ 11:00

 

 

Հանդիպման ծրագիր.

10:30 – դիմավորում Հյուսիսային դպրոցում

10:30-11:00 – շրջայց Հյուսիսային դպրոցում. քանդակի դպրոց, արվեստանոցներ, Artասահաման լաբորատորիա

11:00-12:00 – Պատանի արվեստագետների հարթակ նախագծի ներկայացում: Ներկայացնում է Էլիզաբեթ Շիրինյանը

12:00-12:15 – հարց ու պատասխան

Մասնակիցներ` Ավագ դպրոցի սովորողներ

Պատանի արվեստագետների հարթակ
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր նախագիծը
Նպատակ
Կարևորելով պատանի արվեստագետների ինքնարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն առաջարկում է ստեղծել նոր հարթակ, որի նպատակն է ստեղծել առիթ պատանիների համար՝ ներկայացնելու իրենց արվեստը՝ անկախ արվեստի տեսակներից (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, վիդեոարտ, ինստալացիա, կատարողական արվեստ և այլն):
Նկարագրություն
Յուրաքանչյուր պատանի արվեստագետի կհատկացվի 20-30 րոպե, որի սահմաններում վերջինս նախապես պատրաստված տեսանյութի օգնությամբ կներկայացնի իր պորտֆոլիոն, որին կհաջորդի քննարկում: Որպես խորհրդատու կարող են հրավիրվել ոլորտի մասնագետներ՝ պատանիներին ուղորդելու նպատակով:
Սա նաև հրաշալի առիթ կլինի պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման,  կապերի հաստատման,  նոր համատեղ նախագծերի ստեղծման և իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի կազմում նոր անդամների համալրման:
Ծրագրի մասնակցելու համար ստեղծվել է առցանց գրանցման դիմումնաձև, որից կընտրվեն 14-17 տարեկան առավել համապատասխան պատանիները: https://docs.google.com/forms/d/1b-yjyPdBwAeXU0umTpAYslqZn1OJ7ksoOIA_mW1YUZc/viewform?fbclid=IwAR2fk3HGNED6-XvT3etPMxLcGI-1IQH01Z-6d93itDo4F1eLu_pr5f7ePxI&edit_requested=true
Նախագծին մասնակցությունը չի ենթադրում մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը ԳԱԿ-ում՝ որպես առանձին ցուցադրություն:

Կարող եք նաև մանրամասն ծանոթանալ Պատանեկան խորհրդի գործունեությանը
https://www.cmf.am/Cafesjian-Teen-Council

https://www.facebook.com/ccateencouncil/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: