Սեբաստացի TV 2019-2020

Ղեկավար՝ Անի Սարգսյան

 

 

Սեբաստացի  TV. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետային հեռուստատեսություն

Կրթահամալիրը 2012թ.-ից սկսած ունի իր հեռուստատեսությունը, որի հիմնական ֆունկցիան կրթահամալիրի կյանքի լուսաբանումն է: Մենք ավելի ուշադիր ենք մեր շուրջը կատարվող հասարակական,մշակութային, քաղաքական գործընթացների նկատմամբ և այն արտացոլում ենք կրթահամալիրի հեռուստատեսությամբ, որովհետև, եթե այն ինչ մեր շուրջն է ուրեմն, մենք մեր ուսուցիչներով սովորողներով, իրենց ծնողներով, նրա մեջ ենք:
Այսպիսով Սեբաստացի  TV–ին հանդիսանում է որպես տեղեկատվական միջոց: Նպատակային լսարանը հիմնականում կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոցի սովորողներն են, նրանց ծնողները, ինչպես նաև դասավանդողները և այլ մարդիկ:
Այս մեդիա հարթակը լայն հնարավորություն է ստեղծում սովորողների համար,  կիրառելու դասերի ընթացքում իրենց սովորած հմտությունները և միևնույն ժամանակ, գործնական աշխատանքի շնորհիվ, ձեռք բերելու համապատասխան փորձառություն հեռուստատեսային, լուսանկարչության, կինոյի ոլորտներում:

2018-2019թթ. Սեբաստացի TV-ի նյութերի հեղինակները, հիմնականում եղել են կրթահամալիրի  Ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորողները: Լուսաբանումներ, կրթահամալիրի առօրյա կյանքից ֆոտոշարքեր, տեսանյութեր՝ այս ամենը ստեղծվել է սովորողների կողմից, որի հետագա մշակումը արել եմ ես (լուսանկարների ընտրություն, մշակում, տեսանյութերի մոնտաժ, նյութերի հրապարակում):
2018թ. սեպտեմբերից սկսած Սեբաստացի TV-ի ենթակայքում եմ հավաքվել նաև կրթահամալիրի գլխավոր կայքից, դպրոցների ենթակայքերից, սովորողների և դասավանդողների բլոգերից որակյալ տեսանյութերն ու ֆոտոշարքերը:
Իրականացրեմ եմ նաև տարբեր նախագծեր, որոնց արդյունքները կարող եք գտնել Սեբաստացի TV կայքի համապատասխան բաժիններում:

2019-2020թթ. Սեբաստացի TV-ի աշխատանքների համակարգում

Նախագծի ընթացքը

  • կրթահամալիրի օրացույցում, տարվա կտրվածքով նախապես նշված ծեսերի, տոների միջոցառումների լուսաբանում
  • շրջայցերի, ընդունելությունների, կլոր սեղանների լուսաբանում
  • ուսումնական ճամփորդությունների լուսաբանում

Նախագծի արդյունքը

  • որակյալ, թեմատիկ ֆոտոռեպորտաժների կամ ֆոտոշարքերի ստեղծում
  • կրթահամալիրի տեսաարխիվի համալրում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: