Հունիսյան մեդիափառատոն. հեղինակային կրթական ծրագրի ներկայացում

Մեդիափառատոնի անվանակարգեր, ներկայացվող տեխնիկական պահանջներ
Համակարգումը՝ Անի Սարգսյանի

 

 

Հիմնական ուղղություններ.

  1. Մանկավարժական աշխատողի անհատական TV նախագիծ
    ա) թեմատիկ, նախագծային հաղորդումների շարք
    բ) մանկավարժական TV-օրագիր՝ հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման ամենօրյա ներկայացում՝ ռեպորտաժ, լուսաբանում, օրվա ամփոփում
    գ) ուղիղ եթերների փաթեթ
    դ) անհատական, նախագծային, թեմատիկ ֆոտոշարքեր, ֆոտոպատմություններ
  2. Սովորողի անհատական TV նախագիծ. թեմատիկ, նախագծային հաղորդումների շարք, ֆոտոշարքեր
  3. Մեթոդական տեսադասեր. դասավանդման մեթոդի, նախագծային ուսուցման կազմակերպման-արդյունքների ներկայացում (առնվազն մեկ տեսանյութ, ցանկության դեպքում կարող են լինել մի քանիսը)
  4. Երևան 2800. նախագծային փաթեթ (խնդիրներ, լուծումներ, առաջարկներ). տեսանյութեր, ֆոտոշարքեր
  5. Կրթահամալիրի 2019թ. հրաշալիքները. տեսանյութեր, ֆոտոշարքեր
  6. Մեդիագրադարանի հարստացում տեսանյութերի փաթեթով. մի թեմայով տարբեր մարդկանց, տարբեր նյութերի հավաքում, ներկայացում մի փաթեթով.
  7. Դասարանական TV

Մեդիափառատոնին ուղարկվող տեսանյութերին և ֆոտոշարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ.

  • Հաղորդումների տևողությունը՝ մինչև 10 րոպե
  • Տեսադասերի տևողությունը՝ մինչև 15 րոպե
  • Ներկայացվող հաղորդումների շարքը, տեսադասերը և ֆոտոշարքերը պիտի իրենց հետ կից ունենան կարճ նկարագիր (կամ ձևակերպված նախագծի հղում)
  • Թեմատիկ հաղորդումների շարքը, ֆոտոշարքերը, դասարանական TV-ները պիտի հավաքված լինեն մեկ հղումի տակ, լինեն հասկանալի ու համակարգված
  • YouTube-ում հրապարակված տեսանյութերի վերնագրերը պարտադիր պիտի լինեն հայատառ ու համապատասխանեն նյութի բովանդակությանը (ցանկալի է նկարագիր բաժնում նշել կրթահամալիրի անունն ու մասնաճյուղը, նաև մի քանի բառով նկարագրել ինչի մասին է տեսանյութը)
  • Փառատոնին մասնակից նյութերը պիտի նկարված լինեն 2017-2018 ուս. տարվանից սկսած
  • Տեսանյութերում հնչող կամ դրանք լրացնող երաժշտությունները պիտի լինեն գործիքային տարբերակով (instrumental) ու համապատասխանեն տեսանյութի բովանդակությանը, ռիթմին
  • Ֆոտոշարքերի նկարները պետք է ունենան մինիմալ տեխնիկական որակ
  • Տեսանյութերը ցանկալի է լինեն HD կամ FullHD որակով
  • Տեսանյութերի մեջ այլ հեղինակների նյութեր օգտագործելու դեպքում, նկարագրության մեջ, պարտադիր նշեք հեղինակի անունը (թե՛ երաժշտության դեպքում, թե՛ տեսանյութերի, թե՛ լուսանկարների)

Հայտագրման համար լրացրեք թերթիկը

Լուսանկարը` Նանե Վարդումյանի (8-րդ դաս.), կինո-ֆոտոգործ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: