«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով Վրաստանի Սամցխե Ջավախեթիի Վաչիանի մշակույթի տան խումբը կրթահամալիրում

28.11.17. մասնաժողով

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017թ․ աշխատանքների ծրագրով Վրաստանի Սամցխե Ջավախեթիի Վաչիանի մշակույթի տան 42 հոգիանոց խումբը սեպտեմբերի 4-8-ին հյուրընկալվել էր կրթահամալիրում:
Խմբի ընդունելությունը կազմակերպվել է ըստ նախապես որոշված ու համաձայնեցված ծրագրի: Ժամանումից ու կացարաններում տեղավորվելուց հետո, առաջին օրը խումբը մասնակցել է կրական շքերթին, ապա ունեցել երգի-պարի պարապմունք, ճաշել՝ Արևելյան դպրոցում, շրջայց կատարել, այցելել ագարակ, մասնակցել ձիավարության պարապմունքի: Հաջորդ օրը կրթահամալիրի և Ջավախքի դպրոցների սովորղները հայ-վրացական համատեղ մեկօրյա ճամբար-հավաք են իրականացրել Սևանի Ժայռում: Օրվա մասին պատմող ֆոտոշարքը՝ այստեղ:
Հյուրընկալության 3-րդ օրը, խումբը կրկին ունեցել է երգի-պարի պարապմունք, մասնակցել մարզական պարապմունքների, ապա շրջել են գեղարվեստի դպրոցում, ծանոթացել արվեստանոցներին, այցելել աստղացուցարան: Օրվա ամփոփիչ ֆոտոշարքը՝ այստեղ:
Վերջին օրը, վաչիանցիները մասնակցել են հայ-վրացական համատեղ պարատանը, ապա կրթահամալիրի տնօրենի հետ ունեցել են ասուլիս-քննարկում ճամբարային օրերի, կրթահամալիրից իրենց տպավորությունների և հետագա համատեղ նախագծերի մասին: Օրվա ամփոփիչ ֆոտոշարքը՝ այստեղ:
Այս այցելությունը կարևորում եմ նրանով, որ իրար հաջորդեցին փոխայցելությունները: Կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների տարբեր խմբեր, երկու անգամ եղան Ջավախքում, իսկ Ջավախքից, արդեն Դամալա գյուղի սովորողները, մասնակցեցին կրթահամալիրում նոյեմբերի 1-ից 3-ը ընթացող միջազգային ազգագրական-հնագիտական ճամբարին:

Ուղիղ եթերների հղումները.
https://www.facebook.com/HighSchoolMskh/videos/1149708378462707/
https://www.facebook.com/HighSchoolMskh/videos/1150284555071756/
https://www.facebook.com/HighSchoolMskh/videos/1151023948331150/
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1114624765339209/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1114641585337527/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115382725263413/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115385448596474/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115637905237895/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115655571902795/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115658678569151/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115660695235616/?type=3
https://www.facebook.com/naslet.keyan/videos/vb.100003750870161/1115683781899974/?type=3

Էջի լուսանկարը` Անի Սարգսյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: