Լուսանկարչություն առարկան կրտսեր դպրոցում

2018-2019 ուստարվա լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր

 

 

 

 

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացումը
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցումը
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծումը

Լուսանկարչության խնդիրները. 

  • Էսթետիկ ընկալման զարգացումը՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացումը պրակտիկ աշխատանքի ընթացքում
  • Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ կոմունիկացիոն (հաղորդակցության) հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն

Լուսանկարչական ծրագրի բաղկացուցիչ մասեր.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ
  • Լուսանկարների դիտում, քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների հետ ծանոթացում, աշխատանքների դիտում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի, տեսահոլովակների դիտում

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաներ.

  1. Լուսանկարչական սարքի կառուցվածքը
  2. Լուսանկարչական սարքի հիմնական բաղկացուցիչ մասերը
  3. Պատկերի կառուցումը ֆոտոապարատի միջոցով
  4. Լույս. բնական, արհեստական
  5. Նկարահանման պլանները
  6. Հեռանկար
  7. Կադրի կոմպոզիցիա
  8. Կոմպոզիցիա. բաղկացուցիչ մասեր
  9. Լուսանկարչության ժանրերը. նկարահանման առանձնահատկությունները
  10. Դիմանկար
  11. Բնանկար
  12. Նատյուրմորտ
  13. Ֆոտոռեպորտաժ

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական նախագծեր.

  • Քաղաքային լուսանկարչություն

Կարճաժամկետ նախագծերի առաջարկվող թեմաներ.

  • Ուտելիքներ
  • Ձեռքեր
  • Հայելիներ
  • Արտացոլանքներ
  • Ստվերներ
  • Տաք գույներ
  • Սառը գույներ
  • Կոշիկներ
  • Իմ փոքրիկ աշխարհը

Լուսանկարչական նախագծերի թեմաները կարող են փոփոխվել կամ ավելանալ սովորողների հետ քննարկումների ընթացքում՝ կախված նրանց ցանկություններից ու նախասիրություններից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: