Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Հունիսի 12-16

Հունիսի 12-16

Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտո–ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Նյութերում կարևորվելու է ստեղծագործական մոտեցումը, ազատ միտքը, սցենարը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:

Ներկայացվող նյութերի պահանջները.

  • Ֆիլմերը, ֆոտո–ֆիլմերը պիտի ունենան թեմատիկ մոտեցում (լինեն մեկ գաղափարի շուրջ)
  • Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
  • Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան
  • Լուսանկարը կամ լուսանկարների շարքը պիտի ունենա պարտադիր կցված նկարագիր (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ)
  • Ֆիլմերն ու լուսանկարները ցանկալի է, որ նկարված լինեն  2016թ. սեպտեմբերից սկսած (նյութերը ուղարկելուց, անպայման նշեք աշխատանքի տարեթիվը)
  • Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները  պիտի լինեն գործիքային տարբերակով (instrumental), կամ եթե վստահ եք, որ ձեր ընտրած երգի բառերը թեմատիկ կապ ունեն ֆոտոֆիլմի, ֆիլմի հետ
  • Ֆիլմերի ու ֆոտոֆիլմերի հղումները պիտի ուղարկվեն YouTube-ի կամ այլ վիդեո պորտալի (RuTube, Vimeo) ալիքից
  • Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենան մինիմալ տեխնիկական որակ (նկարը ուղարկեք օրիգինալ տարբերակով, ֆեյսբուքից, կայքից կամ այլ տեղից ներբեռնած անորակ նկարները չեն ընդունվելու)
  • Լուսանկարները ուղարկել Google Drive-ի կամ WeTransfer ծրագրի միջոցով (եթե նշված ծրագրերից օգտվելու դժվարություններ կլինեն, կարող եք հղումներն ուղարկել բլոգից)
  • Ֆիլմերն ու ֆոտոֆիլմերը ցանկալի է լինեն HD կամ FullHD տարբերակով
  • Այլ հեղինակներից նյութերը օգտագործելու դեպքում, պարտադիր ֆիլմի ենթագրերում նշել հեղինակի անունը (թե երաժշտության դեպքում, թե այլ տեսանյութերի)

Անվանակարգեր.

  • Ֆիլմ
  • Վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
  • Անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
  • Օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
  • Ռեժիսորական աշխատանք /մտքի հետաքրքիր, տարբերվող, բարձրագույն թռիչք/
  • Մոնտաժային աշխատանք
  • Լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
  • Թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
  • Ֆոտոֆիլմ
  • Լուսանկար

Հատուկ անվանակարգ. Հրազդան գետի (Զանգուի) և հարակից տարածքների ամենայուրօրինակ, ամենահետաքրքիր դիտակետից արված լուսանկար, լուսանկարների շարք:

Հայտերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը, ժամը՝ 22:00

Ֆոտշարքերն ու նկարները ուղարկեք Google Drive-ի կամ Wetransfer ծրագրի միջոցով anisaarg@gmail.com էլեկտրոնային հասցեին: Google Drive-ից ուղարկվող նկարների դեպքում, հայտի մեջ կարող եք միանգամից դնել հղումը:

Փառատոնին մասնակից  նյութերը կարող եք դիտել առցանց, հունիսի 12-ից սկսած tv.mskh.am (mskh.am) կայքում:

  • Փառատոնի շրջանակում նախատեսվող հանդիպումներ

Էդ Թադևոսյան (լուսանկարիչ) – «Դիմանկար»
Համո Բեկնազարյան «Տունը հրաբխի վրա». հայկական համր ֆիլմի դիտում՝ կենդանի նվագակցությամբ (Կայ Խաչատրյան և ընկերներ)

  • Փառատոնի շրջանակում իրականացվող ակցիաներ

«Կրթական պարտեզ». ծրագրի տարածում Բանգլադեշի բակերում
«Զանգու» ֆոտոֆլեշմոբ, փերֆորմանս
«Մարտկոցներ» նախագծի արդյունքների ամփոփում

Գրանցված հայտերը կարող եք նայել այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: