Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոն

Հայտերի մենկարկը տրվում է մայիսի 25-ից
© Սեբաստացի TV 2015

 

 

Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտո-ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնը բաց է բոլորի համար:

  1. Ներկայացվող ֆիլմերը, ֆոտո-ֆիլմերը պիտի ունենան սցենարական մոտեցում (կամ սյուժետային գիծ)
  2. Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենա կցված նկարագիր 
  3. Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
  4. Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան
  5. Ֆիլմերում պիտի հնչի, մաքուր և գրագետ խոսք (ժարգոնային երկխոսություններ պարունակող ֆիլմերը չեն անցնի մրցույթային փուլ)
  6. Ֆիլմերը պիտի նկարված լինեն  վերջին մեկ տարվա ընթացքում (սկսած  2014թ. սեպտեմբերից)
  7. Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները պիտի լինեն միայն գործիքային տարբերակով
  8. Նկարահանման միջոցները չեն սահմանափակվում (հեռախոս, տեսախցիկ …)

Կարևորվում է պատկերի մինիմալ տեխնիկական որակը, ազատ միտքը, սցենարը, դերասանական խաղը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Չեն արգելվում նաև քաղաքական, քաղաքացիական ենթատեքստով ֆիլմերը: Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:

Անվանակարգեր՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ/
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն շարժում/
  • Լավագույն ռեժիսորական աշխատանք /մտքի բարձրագույն թռիչք/
  • Լավագույն մոնտաժային աշխատանք 
  • Լավագույն լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
  • Լավագույն լուսանկարչական շարք, ֆոտոպատում
  • Լավագույն ֆոտոֆիլմ
  • Լավագույն լուսանկար
  • Լավագույն գովազդային հոլովակ

Հատուկ անվանակարգ

Փառատոնը բաժանվում է 3 մասի՝ ըստ տարիքային խմբերի.

  1. 1-6-րդ դասարաններ
  2. 6-12-րդ դասարաններ
  3. Դասավանդողներ, ծնողներ, մասնագետներՀայտերն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 14-ը, ժամը՝ 18:00: Հայտում պիտի լինի ներկայացվող աշխատանքի հղումը YouTube-ից, փոքր նկարագրություն աշխատանքի մասին, տեղեկություն աշխատանքի հեղինակի (հեղինակների) մասին (հաստատություն, դասարան): Հայտերն ուղարկեք anisargsyan@mskh.am էլեկտրոնային հասցեին:
    Փառատոնի ընտրված տեսանյութերի դիտումները տեղի կունենան հունսի 15-18-ը, որի ժամանակ ժյուրին կընտրի հաղթող նյութերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: