իմ մասին

“no eternal reward will forgive us now for wasting the dawn”

Ես Անին եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտ (1999-2008): Մասնագիտությամբ կինօոպերատոր եմ, ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն։ 2012թ․-ից կրթահամալիրում եմ արդեն, որպես լուսանկարչության դասավանդող և Սեբաստացի TV-ի ղեկավար։
Կրթահամալիրում՝ սովորողներիս հետ, փորձում ենք իրականացնել լրատվական գործառույթ․ իրականացնում ենք ֆոտոլուսաբանումներ, պատրաստում ռեպորտաժներ, լրատվական թողարկումներ՝ տարածելով կրթահամալիրում իրականացվող միասնական նախագծերը, փորձը։ Նաև իրականացնում ենք հետաքրքիր, անհատական լուսանկարչական նախագծեր, ստեղծում օրիգինալ ֆոտոպատմություններ ․․․
Մեր գործունեության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ Սեբաստացի TV կայքի տարբեր բաժիններում:

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: